10:53 06.01.2025
Հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակը ոստիկանությանը հանձնարարել է ձերբակալել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլին։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։
«Այս գիշեր կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը Ազգային հետախուզության վարչությանը հանձնեց կասկածյալ Յունի նկատմամբ ձերբակալման հրամանի օրդերը», -հայտնել են վարչությունից:
Դեկտեմբերի 31-ին Հարավային Կորեայի դատարանը կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պահանջով նախագահին ձերբակալելու հրաման է տվել։ Հրամանի ժամկետը լրանում է հունվարի 6-ին։
Ազգային քննչական գործակալությունը Կորեայի Հանրապետության Ազգային ոստիկանական գործակալության մաս է կազմում։ Դեկտեմբերին հակակոռուպցիոն վարչությունը, ոստիկանությունը և ՊՆ-ն որոշել են միավորել ուժերը ռազմական դրության հանգամանքները պարզելու համար, ինչի արդյունքում ստեղծվել է համատեղ քննչական խումբ։
21:10 07.01.2025
Լիբանանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Դամասկոս22:24 07.01.2025
Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տասնամյակներ շարունակ փոփոխվում ու դառնում էր քաղաքացիների համար առավել վտանգավոր: Վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ […] ...
21:52 07.01.2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմիՇարունակում է աճել Թուրքիայի ու Իսրայելի միջև առճակատոմը: Երուսաղեմում հնչում է Անկարայի դեմ լայնածավալ պատերազմին նախապատրաստվելու առաջարկը: Այդ լարվածությունը կապված է միայն Սիրիայի՞ հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսրայելում կա այդպիսի մի պետական ատյան. այն կոչվում է «Նագելի կոմիտե»: Այդ ատյանը լիազորված է հաշվարկել, պարզել, թե ինչ կարիքներ ունի պաշտպանական ոլորտը և […] ...
21:42 07.01.2025
Ֆիդանը հանդիպել է Մեսրուր Բարզանիի հետԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Տեղեկությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ Օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել: Բարզանին հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ...
21:30 07.01.2025
Թրամփը հայտարարել է ԱՄԷ-ից 20 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տվյալների կենտրոններում ներդրումներ կատարելու մասինDamac Properties էմիրաթական զարգացման ընկերության ղեկավար Հուսեյն Սաջվանին մոտ 20 միլիարդ դոլար է ներդնում ԱՄՆ-ում արհեստական բանականության տեխնոլոգիաների տվյալների կենտրոնների զարգացման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ Damac-ը մոտ ապագայում կներդնի ԱՄՆ-ում առնվազն 20 միլիարդ դոլար, գումար, որը հետագայում կարող է կրկնապատկվել»,-ասել է […] ...
21:21 07.01.2025
Սիրիայի երկխոսության համաժողովը հետաձգվել էՍիրիայի անցումային կառավարությունը որոշել է հունվարի կեսերից հետաձգել ազգային երկխոսության համաժողովը ավելի ուշ։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հասան ալ-Շիբանին։ «Համաժողովը հետաձգվել է՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու և սիրիական հասարակության բոլոր շերտերի մասնակցությունն ապահովելու նպատակով»,- ասել է ալ-Շիբանին, որի խոսքերը մեջբերում է Naharnet լրատվական պորտալը։ ...