Էստոնիայի խորհրդարանը հրաժարվել է կայքի ռուսերեն տարբերակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
-0.91 oC

Էստոնիայի խորհրդարանը հրաժարվել է կայքի ռուսերեն տարբերակից

23:00 05.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էստոնիայի խորհրդարանի կայքի ռուսալեզու տարբերակը դադարել է գործել հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում է ERR պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը հղումով։

Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ խորհրդարանը համապատասխան որոշում է կայացրել կայքի ռուսալեզու տարբերակի ցածր տրաֆիկի պատճառով:

Խորհրդարանի կայքում ռուսերենով նյութեր չեն բացվում։ Փոխարենը օգտվողը հայտնվում է կայքի գլխավոր էջում և կարող է ընտրել միայն երկու լեզու՝ էստոներեն և անգլերեն:

Օգոստոսին Էստոնիայի Արդարադատության նախարարությունը որոշեց, որ չի թարգմանի օրենքները ռուսերեն՝ գումար խնայելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:59 07.01.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։ ...

Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է 54 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:50 07.01.2025

Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է 54 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 248 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, մարմնական վնասվածք պատճառելու` 28, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 27-ական, խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 14, […] ...

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024 թվականի դիվանագիտական գործունեությունը

12:41 07.01.2025

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024 թվականի դիվանագիտական գործունեությունը

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024 թվականի դիվանագիտական գործունեությունը։ 2024 թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում. Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների […] ...

Ինձագին մեկնաբանել է Միլանից կրած պարտությունը

12:34 07.01.2025

Ինձագին մեկնաբանել է Միլանից կրած պարտությունը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում «Միլանից» կրած պարտությունը (2-3). «Առաջին հերթին մենք պետք է շնորհավորենք «Միլանին», քանի որ նրանք չհանձնվեցին՝ չնայած երկու գնդակի տարբերությամբ պարտությանը: Երբ հաշիվը դարձավ 2-1, մենք հեշտությամբ կորցրինք գնդակը, թեև պետք է վերահսկեինք իրավիճակը, հետո մի քանի հնարավորություն ունեցանք առաջ անցնելու և հաշիվը դարձնելու 3-1, բայց […] ...

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

12:26 07.01.2025

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի, 130-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 53 զոհի և 62 վիրավորի մասին։   ...

Չինաստանում արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ

12:15 07.01.2025

Չինաստանում արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ

Չինաստանում արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ, վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի: Այս մասին գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ […] ...

BACK_TO_TOP