Փորձագետը նշել է աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մետաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
+1.09 oC

Փորձագետը նշել է աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մետաղը

23:55 05.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կալիֆորնիումը համարվում է մոլորակի ամենաթանկ և ամենահազվագյուտ մետաղը, որի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի մեկ գրամի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Finam Management»-ի առաջատար փորձագետ Դմիտրի Բարանովը։

«Ամենաթանկ մետաղը կալիֆորնիումն է, մեկ գրամի արժեքը մի քանի տասնյակ միլիոն դոլար է: Սա արհեստականորեն սինթեզված մետաղ է, որը տարեկան արտադրվում է բառացիորեն հատիկներով, և դա արվում է միջուկային ռեակտորում երկարատև ճառագայթման միջոցով, որից հետո կալիֆորնիումը քիմիական միջոցներով մեկուսացվում է ստացված արտադրանքներից»,- ասել է փորձագետը։

Կալիֆորնիումը օգտագործվում է միջուկային արդյունաբերության մեջ՝ միջուկային բժշկության (ճառագայթային թերապիա) և նյութերի հետազոտության մեջ, պարզաբանում է Բարանովը։ Նրա խոսքով, այս մետաղը արտադրվում է Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Կալիֆորնիումի բարձր արժեքը պայմանավորված է նրա հազվադեպությամբ և ձեռք բերելու դժվարությամբ:

Երկրի վրա կա ընդամենը մի քանի գրամ այս մետաղից։ Տարվա ընթացքում հնարավոր է ստանալ ընդամենը 20-40 միլիգրամ կալիֆորնիում։

Առաջին անգամ կալիֆորնիում ստացել են 1950-ական թթ` ատոմային ռեակցիայի արդյունքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելու համար բոլոր վիճելի հարցերի լուծման մասին

13:50 07.01.2025

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելու համար բոլոր վիճելի հարցերի լուծման մասին

Բոլոր վիճելի և չլուծված հարցերը, որոնք խոչընդոտում էին Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերումը, հաջողությամբ լուծվել են: Ստորագրումը կախված է միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, Al-Mayadeen TV-ին ասել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմադ Աբդուլ Հադին։ «Այժմ գնդակը Նեթանյահուի դաշտում է, հատկապես բոլոր կետերի շուրջ համաձայնության գալուց հետո, և միայն նա կարող է կանխել համաձայնագիրը կամ […] ...

Բրազիլիայի ռազմաօդային ուժերն ավարտել են Ակտաուի մոտ կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը

13:38 07.01.2025

Բրազիլիայի ռազմաօդային ուժերն ավարտել են Ակտաուի մոտ կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության և հաղորդման կենտրոնն ավարտել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչի վերծանումը, հայտնում է բրազիլական G1 պորտալը։ «Երկու «սև արկղի» տվյալների հավաքագրումն ու ստուգումն ավարտված է», – G1-ին հայտնել են կենտրոնի աղբյուրները: Բրազիլական մեկ այլ հրատարակություն՝ O Globo թերթը, գրում է, որ «սև արկղերի» […] ...

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

13:26 07.01.2025

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի […] ...

Դամասկոսի օդանավակայանը բացվել է միջազգային չվերթների համար

13:22 07.01.2025

Դամասկոսի օդանավակայանը բացվել է միջազգային չվերթների համար

Դամասկոսի օդանավակայանը վերաբացվել է կանոնավոր միջազգային չվերթների ժամանման և մեկնման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի տեղեկատվական ծառայությունից։ «Այո, ինքնաթիռների ընդունումը վերսկսվել է, մենք սպասում ենք թռիչք Կատարից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Կատարական կողմը հունվարի 2-ին է հայտարարել դեպի Դամասկոս շաբաթական երեք անգամ կանոնավոր թռիչքների վերսկսման մասին։ Նաև, ըստ ազգային ավիաընկերության՝ Սիրիական ավիաուղիների, հունվարի […] ...

Ավտովթար Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է ավտոտնակի

13:14 07.01.2025

Ավտովթար Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է ավտոտնակի

Հունվարի 5-ին, ժամը 4։30-ին, Աշտարակի խճուղում ճանապարհի երթևեկելի մասից դուրս գալով` 28-ամյա երիտասարդը «Մերսեդես» մակնիշի մեքենայով բախվել է ավտոտնակի։ Վարորդը տեղում մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրի քննչական բաժին։ ...

Ճապոնիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:06 07.01.2025

Ճապոնիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի հեռավոր Թորի կղզիների շրջանում, աղբյուրը գտնվել է 420 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP