Տիրան Խաչատրյանը կալանավորվել է. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--7.91 oC

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է. ՔԿ

10:09 05.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տ․Խ․-ն, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։

2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։

2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլում սեյսմոլոգները կանխատեսում են ավերիչ երկրաշարժ, որից կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ

22:11 06.01.2025

Ստամբուլում սեյսմոլոգները կանխատեսում են ավերիչ երկրաշարժ, որից կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ

Թուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […] ...

SHANTNEWS

22:00 06.01.2025

SHANTNEWS

Վրաստանի ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան է սկսել

21:52 06.01.2025

Վրաստանի ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան է սկսել

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է ընթանում, կենտրոնական Ռուսթավելի պողոտան արգելափակված է երթեւեկության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

21:43 06.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին: Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային […] ...

Ուկրաինայում գրանցվել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք

21:40 06.01.2025

Ուկրաինայում գրանցվել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք

Ուկրաինայի Հանրային առողջության կենտրոնը (ԱԱՊ) արձանագրել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք՝ սուր շնչառական հիվանդությունների սեզոնային աճի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Կիևի ինֆեկցիոն բժիշկ Օլգա Գոլուբովսկայան։ «Այս պահին, ըստ Առողջապահության պաշտպանության կենտրոնի, սեզոնի սկզբից Ուկրաինայում գրանցվել է պաշտոնապես հաստատված 13 դեպք, իհարկե, իրականում կան ավելին»,-գրել է պրոֆեսորը Facebook սոցիալական ցանցի իր էջում: Գոլուբովսկայայի խոսքով՝ խուճապի […] ...

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ

21:30 06.01.2025

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ

Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարար Բրունո Ռետելյոն ոստիկանությանը հրահանգել է ուժեղացնել անվտանգության միջոցները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքի բարձրացված մակարդակը՝ ես կարգադրում եմ առավելագույնս բարձրացնել զգոնության մակարդակը և ուժեղացնել անվտանգության միջոցները զանգվածային մշակութային, սպորտային կամ ժամանցային միջոցառումների ժամանակ»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքերը։ Վարչության […] ...

BACK_TO_TOP