14:22 04.01.2025
Հայաստանի Հանրապետության համայնքները 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով կամ 5.3% -ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ընդ որում, 2023 թվականի փաստացի հավաքագրված 41.6 մլրդ դրամի դիմաց ավելի է հավաքագրվել 1.8 մլրդ դրամ։ Աճը կազմել է 4.1%։
Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները»,-գրել է նախարարը:
16:34 06.01.2025
Ամանորի պահապանները․ մարդիկ, որոնք աշխատում են անվտանգ տոներ պարգևելու համարԻնչպե՞ս են մարդիկ սովորաբար անցկացնում Ամանորը. ընկերների և հարազատների հետ, մի տաքուկ անկյունում, բարեմաղթանքներով և կենացներով: Սակայն այս ամենի մյուս կողմում կան մասնագիտություններ ու աշխատակիցներ, որոնք Ամանորը դիմավորում են հենց աշխատավայրում, որպեսզի մյուսները լինեն անվտանգ և զերծ անցանկալի միջադեպերից: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:24 06.01.2025
Հրդեհ Երևան քաղաքի Հրազդանի փողոցումՀունվարի 6-ին՝ ժամը 15:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
16:18 06.01.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […] ...
16:14 06.01.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է գործարքի առաջին փուլում ազատ արձակել 34 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է իսրայելական ցուցակից ազատել 34 պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով արմատական կազմակերպության աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ներկայացրած և ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված ցուցակը համապատասխանում է բանակցությունների վերջին փուլի ընթացքում համաձայնեցված չափանիշներին։ Այն ներառում է Գազայի հատվածում պահվող կանանց, երեխաների և հիվանդների: Նշվում […] ...
16:07 06.01.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
16:00 06.01.2025
Ռեալը և ես լավ մարզավիճակում ենք, մենք պետք է հաղթենք ամեն ինչ. ՄբապեՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է մադրիդյան ակումբի՝ դեկտեմբերի լավագույն խաղացողի մրցանակը ստանալը: Փոխանցում է Armsport-ը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին իմ օգտին քվեարկելու համար, դա կարևոր է։ Դեկտեմբերը հիանալի ամիս էր ինձ և թիմի համար, քանի որ մենք նվաճեցինք տիտղոս, լիգայում շատ խաղեր և Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպում անցկացրինք: Այժմ մենք պետք է […] ...