Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձերն արդեն միայն անկանխիկ են․ քաղաքապետի խոսնակը մանրամասնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
+3.09 oC

Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձերն արդեն միայն անկանխիկ են․ քաղաքապետի խոսնակը մանրամասնում է

12:42 04.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի հանրային տրանսպորտում հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ գործում են ուղեվարձի անկանխիկ վճարման եղանակները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ գործում է վճարման մի քանի եղանակ, մասնավորապես՝ «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, «Թել-Սել»-ի բջջային հավելվածով, ինչպես նաև անձնական բանկային քարտերով:

Ըստ Կոստանյանի՝ միասնական տոմսային համակարգին անցնելու ուղեվարձի փաթեթային տարբերակն ամբողջությամբ կգործի փետրվարի 1-ից, սակայն մինչ այդ այն քաղաքացիները, որոնք շատ են օգտվում տրանսպորտից և իրենց համար ավելի մատչելի է փաթեթային տարբերակը, արդեն հնարավորություն ունեն ձեռք բերելու 8 հազար 800 դրամի չափով փաթեթն ու կիրառել։

Այդուհանդերձ, մինչև փետրվարի 1-ը կպահպանվի նաև 100 դրամ սակագինը։ Կոստանյանը մանրամասնել է, որ արդեն ուժի մեջ են նաև արտոնությունները սոցիալական որոշ խմբերի համար։

«Գործում է «transport.yerevan.am» կայքը, որի միջոցով յուրաքանչյուր ոք, կապ չունի արտոնյալ խմբի շահառու է, թե քաղաքացի, որը որևէ տեսակի արտոնություն չունի, կարող են օնլայն, թե շատ պարզ տարբերակով ակտիվացնել իրենց արտոնությունները, թե փաթեթները ձեռք բերել կամ դրանք կցել իրենց անձնական բանկային քարտերին, ինչպես նաև «Թել-Սել»-ի հավելվածով իրականացնել վճարումը, իսկ եթե դրանցից ոչ մեկը հարմար չէ, ապա ձեռք բերեն քարտեր, որոնցով վճարումները կիրականացնեն»,-պարզաբանել է խոսնակը։

Նրա խոսքով՝ ներկայում անկանխիկ վճարման նպատակով մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված են «Թել-Սել» ընկերության համապատասխան սարքեր, և յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել վճարման քարտերը և դրանցով վճարումն իրականացնել։

Կոստանյանի դիտարկմամբ՝ գործող անկանխիկ վճարման համակարգերով զանգվածային խափանման խնդիրներ այս պահի դրությամբ չեն գրանցվել։

«Գուցե դրվագային ինչ-որ իրավիճակներ լինեն, ուստի խնդրում ենք նմանատիպ ցանկացած խնդրի դեպքում քաղաքապետարանին այդ մասին տեղյակ պահել, որպեսզի հընթացս այդ բոլոր հարցերն արագ լուծենք»,-ընդհանրացրել է քաղաքապետի խոսնակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ․ ԶԼՄ

14:52 06.01.2025

Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ․ ԶԼՄ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրները, Փարիզում կարող են գործարքներ կնքվել Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։ «Սպասվում է, որ վարչապետ Մոդին կայցելի Փարիզ՝ մասնակցելու արհեստական ​​ինտելեկտի գագաթնաժողովին: Այցը կունենա նաև երկկողմ բաղադրիչ: Կողմերն աշխատում են երկու գործարքի վրա, […] ...

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է

14:40 06.01.2025

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։ 47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։ Սահմանվել է հերթապահություն։ Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք […] ...

Ալիևը մեղադրել է Ռուսաստանի ներկայացուցիչներին Ակտաուի մերձակայքում AZAL ինքնաթիռի կործանման համար

14:26 06.01.2025

Ալիևը մեղադրել է Ռուսաստանի ներկայացուցիչներին Ակտաուի մերձակայքում AZAL ինքնաթիռի կործանման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պահանջում է պատժել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի վթարի մեղավորներին։ «Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների մահվան պատասխանատուները Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն են, և մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել մեղավորներին, պահանջում ենք լիակատար թափանցիկություն։ Ռուսաստանի պետական ​​մարմինների՝ միջադեպը լռեցնելու և զավեշտալի վարկածները պաշտպանելու փորձերը […] ...

Անչելոտին հայտնել է՝ ովքեր բաց կթողնեն Իսպանիայի գավաթի խաղը

14:19 06.01.2025

Անչելոտին հայտնել է՝ ովքեր բաց կթողնեն Իսպանիայի գավաթի խաղը

Դարպասապահ Տիբո Կուրտուան ​​և պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը չեն օգնի Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Դեպորտիվա Միներայի» հետ արտագնա խաղում։ Այս մասին հայտնել է սերուցքայինների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ Փոխանցում է Armsport-ը։ «Կուրտուան ​​և Ռյուդիգերը չեն մասնակցի խաղին: Մնացած բոլորը պատրաստ են։ Մենք վերջերս խաղացինք, և որոշ խաղացողներ ավելի շատ հանգստի կարիք ունեն: Ուզում եմ […] ...

Լինենք միմյանց գործակից և ոչ՝ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ՝ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ․ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը

14:04 06.01.2025

Լինենք միմյանց գործակից և ոչ՝ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ՝ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ․ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով․ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Եկիր ի փրկութիւն ազգի մարդկան, Թագաւոր փառաց, Քո անճառ խոնարհութեամբդ» (Շարական): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսաշող տոնին, համախմբված մեր սուրբ եկեղեցիների կամարների ներքո, փառաբանում ենք Բարձրյալ Աստծուն, որ […] ...

Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ժամանել են ԱՄԷ․ SANA

13:50 06.01.2025

Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ժամանել են ԱՄԷ․ SANA

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Ալ-Շիբանիի գլխավորած պատվիրակության կազմում են Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Անաս Հասան Խաթաբը։ Ինչպես նշում է գործակալությունը, Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչները ԱՄԷ-ում կքննարկեն «երկրների միջև […] ...

BACK_TO_TOP