12:55 04.01.2025
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը կմեկնի Հարավային Կորեա, Ճապոնիա և Ֆրանսիա, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 4-9-ը կգտնվի Կորեայի Հանրապետությունում, Ճապոնիայում և Ֆրանսիայում»,- ասված է հաղորդագրությունում։
Հարավային Կորեայում Բլինքենը կհանդիպի երկրի ղեկավարության հետ՝ վերահաստատելու Վաշինգտոնի հավատարմությունը Սեուլի հետ դաշինքին:
Ճապոնիայում Պետդեպարտամենտի ղեկավարը նախատեսում է քննարկել երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր, իսկ Ֆրանսիայում՝ իրավիճակը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
Բլինքենի այցը Ասիա և Եվրոպա կարող է լինել վերջինը նրա լիազորությունների շրջանակում՝ որպես ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար։ Հունվարի 20-ին ԱՄՆ-ում տեղի կունենա երդմնակալության արարողությունը, որից հետո նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստանձնի երկրի ղեկավարությունը։ Նա ավելի վաղ ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի պաշտոնում առաջադրել էր սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը։
15:20 06.01.2025
Ալիևը կարծում է, որ կարելի էր խուսափել AZAL ինքնաթիռի կործանումիցԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանումից հնարավոր էր խուսափել։ Այս մասին նա հայտարարել է անձնակազմի զոհված անդամների ընտանիքների և ինքնաթիռի ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը։ Մասնավորապես, ըստ Ադրբեջանի ղեկավարի, ողբերգությունը տեղի չէր ունենա «եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնիի տարածքում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար»։ Նա ընդգծել է, որ Բաքուն […] ...
15:07 06.01.2025
Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար «Gazel»-ը. կա 13 տուժածԱյսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ: ...
14:57 06.01.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորըՀունվարի 6-ին, ժամը 09:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին […] ...
14:52 06.01.2025
Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ․ ԶԼՄՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրները, Փարիզում կարող են գործարքներ կնքվել Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։ «Սպասվում է, որ վարչապետ Մոդին կայցելի Փարիզ՝ մասնակցելու արհեստական ինտելեկտի գագաթնաժողովին: Այցը կունենա նաև երկկողմ բաղադրիչ: Կողմերն աշխատում են երկու գործարքի վրա, […] ...
14:40 06.01.2025
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել էՏավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։ 47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։ Սահմանվել է հերթապահություն։ Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք […] ...
14:26 06.01.2025
Ալիևը մեղադրել է Ռուսաստանի ներկայացուցիչներին Ակտաուի մերձակայքում AZAL ինքնաթիռի կործանման համարԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պահանջում է պատժել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի վթարի մեղավորներին։ «Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների մահվան պատասխանատուները Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն են, և մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել մեղավորներին, պահանջում ենք լիակատար թափանցիկություն։ Ռուսաստանի պետական մարմինների՝ միջադեպը լռեցնելու և զավեշտալի վարկածները պաշտպանելու փորձերը […] ...