10:36 04.01.2025
2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։
Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:54 06.01.2025
Երկրաշարժի պատճառով ամբողջ Թուրքիան ծնկի է գալու․ թուրք գիտնականԹուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, ով Թուրքիայում երկրաշարժեր է կանխատեսել, զգուշացրել է Մարմարածոովյան տարածաշրջանում, որտեղ գտնվում է Ստամբուլը, հզոր ցնցումների սպառնալիքի մասին։ Աղետը կարող է սպառնալ գրեթե չորս միլիոն բնակչի կյանքին, կարծում է գիտնականը։ «Իսկ նյութական կորուստներն աներևակայելի են։ Նույնիսկ Ստամբուլի ամենահեղինակավոր հաստատությունները պնդում են, որ քաղաքի շենքերի ավելի քան 60%-ը սեյսմակայուն չեն: Ստամբուլի երկրաշարժը […] ...
11:28 06.01.2025
Սիրիայում չեն սեղմել Գերմանիայի ԱԳ նախարարի ձեռքը, լուսանկարներում նրա դեմքը լղոզված էՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կցանկանար, որ իր գերմանացի գործընկեր Անալեն Բարբոքի ձեռքը սեղմեին Սիրիայում՝ երկրի նոր կառավարության հետ հանդիպման ժամանակ, ասել է նա RTL-ին: «Կցանկանայի՞, որ Ահմեդ ալ-Շարաան սեղմեր իմ գերմանացի գործընկերոջ ձեռքը, պատասխանը` այո, սա՞ էր իմ ճանապարհորդության նպատակը, պատասխանը` ոչ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: Բարոն նաև պնդում է, որ Դամասկոս իր […] ...
11:18 06.01.2025
Երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումԹուրքիայի Մուղլա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
11:14 06.01.2025
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումիցՀունվարի 5-6-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...
11:00 06.01.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում․ հրշեջները, մարելով բնակարանում առաջացած հրդեհը, հայտնաբերել են մոր և դստեր մարմիններըԱյսօր՝ հունվարի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական […] ...
10:53 06.01.2025
Հարավային Կորեայի ոստիկանությունն իրավունք է ստացել ձերբակալել նախագահինՀակակոռուպցիոն հետաքննության գրասենյակը ոստիկանությանը հանձնարարել է ձերբակալել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլին։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։ «Այս գիշեր կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը Ազգային հետախուզության վարչությանը հանձնեց կասկածյալ Յունի նկատմամբ ձերբակալման հրամանի օրդերը», -հայտնել են վարչությունից: Դեկտեմբերի 31-ին Հարավային Կորեայի դատարանը կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պահանջով նախագահին ձերբակալելու հրաման է տվել։ Հրամանի ժամկետը լրանում […] ...