ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
+2.09 oC

ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս

13:05 03.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով պատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ ԱՆ-ի կողմից ձեռք բերված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացումը, առանց պատշաճ հանձնման-ընդունման աշխատանքներ կազմակերպելու՝ 2020 թվականի հունիսի 17-ին ստորագրել է տնտեսվարող կազմակերպության կողմից մատակարարված թթվածնային թերապիայի 200 սարք ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվները, որոնց հիման վրա ԱՆ-ի կողմից կազմակերպությանը փոխանցվել է 75 մլն ՀՀ դրամ։

Արդյունքում, Դ․Ա․-ի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ ԱՆ-ի կողմից գնված թթվածնային թերապիայի 200 սարքերի բաշխումը ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից չի փաստաթղթավորվել, համապատասխան հաշվառում չի վարվել, ինչը հանգեցրել է նշված սարքերից 20-ի կորստյան։

Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր:

Դ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):

Դ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհից

15:08 05.01.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհից

Հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ […] ...

«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Օլմոյի և Վիկտորի վերաբերյալ

14:50 05.01.2025

«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Օլմոյի և Վիկտորի վերաբերյալ

Լա Լիգան և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան երեկ՝ հունվարի 4-ին, հայտարարեցին, որ հրաժարվել են գրանցել «Բարսելոնայի» խաղացողներ Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին։ Կատալոնական ակումբն արձագանքել է իր համար բացասական որոշմանը։ ««Բարսելոնան» իր անհամաձայնությունն է հայտնում ընդունված որոշման հետ։ Ակումբը կդիմի բարձրագույն մարզական խորհրդին»,- ակումբի մեկնաբանությունը մեջբերում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: Ակումբից հաստատել են, որ […] ...

Աբխազիայում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել

14:29 05.01.2025

Աբխազիայում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել

Աբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աբխազիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Տատիկը տանը մենակ է եղել երեխաների հետ: Առավոտյան որոշել է վառել վառարանը, բենզինը շփոթել է դիզվառելիքի հետ, ու հրդեհ է բռնկվել։ Տունը փայտից է եղել։ Մեկուկեսից մինչև ութ տարեկան հինգ երեխա այդ պահին քնած է […] ...

Իտալիայի վարչապետը ԱՄՆ-ում հանդիպել է Թրամփի հետ

14:20 05.01.2025

Իտալիայի վարչապետը ԱՄՆ-ում հանդիպել է Թրամփի հետ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում, հայտնում է Bloomberg-ը։ «Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին շաբաթ օրը մեկնել է Ֆլորիդա և Մար-ա-Լագոյում հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Գործակալության տվյալներով՝ Թրամփն ու Մելոնին միասին ներկա են եղել ֆիլմի ցուցադրությանը։ «Շատ հուզիչ է, ես […] ...

Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

13:55 05.01.2025

Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 5-ի ուշ […] ...

Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. վարչապետ

13:32 05.01.2025

Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. վարչապետ

«Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP