Կառավարությունը չի ընդունել Երևանի օր սահմանելու հարցը. առաջարկը մերժվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Կառավարությունը չի ընդունել Երևանի օր սահմանելու հարցը. առաջարկը մերժվել է

12:42 20.09.2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով «ՀՀ  տոների և հիշատակի օրերի  մասին» օրենքում լրացնել Երևանի օրը որպես տոն ամրագրող դրույթը և նշել  յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

«Սկզբունքորեն դեմ չլինելով նման կետի ավելացմանը, այնուամենայնիվ, մի շարք նկատառումներ և առաջարկներ կան: Այդ օրը նշվում է որպես Թարգմանչած տոն, ուստի առաջարկում ենք «շաբաթ օրը» բառերը փոխարինել «կիրակի օրը» բառերով»,- ասել է Պապիկյանը:

Վարչապետը հետաքրքրվել է, թե սովորաբար ե՞րբ է  նշվել Երևանի օրը՝ շաբա՞թ, թե՞ կիրակի: Պատասխանը եղել է, որ նշվում է երկու օր՝ և՛ շաբաթ, և՛ կիրակի:

«Բա կոնֆլիկտ այս դեպքում չի՞ առաջանում»,- հարցրել է վարչապետը:

«Տոնը, ըստ էության, մենք կապում ենք Էրեբունի-Երևան տոնակատարության հետ, որը սկսվել է նշվել 1968 թվականից: 2800-ամյակը պայմանավորված է հենց Էրեբունի անվանակոչմամբ: Ավանդույթի ուժով Էրեբունի-Երևան տոն ամրագրելն, իմ կարծիքով, շատ ավելի տեղին է ՝ դրանով մենք կպահենք ավանդույթը և կամրագրենք այն սկզբունքը, որ դա ոչ թե միայն Երևանի, այլ Էրեբունի-Երևանի տոնն է»,- ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Եթե նշվել է հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը, հիմա երկրորդ շաբաթ օրվա համար մենք ուրիշ տոն ունենք, իսկ երկու տոնն իրար հետ չե՞ն կարող լինել»,- ասել է վարչապետը, ինչին ի արձագանք ասվել է, որ կարող է և այդպես լինել:

Արծվիկ Մինասյանն առաջարկել է քննարկում կազմակերպել, որին մատենագիրներ կմասնակցեն:

«Ես ուղղակի մտածում եմ, որ այսպիսի օրենք ունեցանք, նշվեց, որ կիրակի օր է, բայց շարունակեցին շաբաթ էլ նշել, ի՞նչ է տալիս մեզ: Անկեղծ ասած՝ լավ չեմ հասկանում: Եթե ընդունում ենք՝ լինի հենց այն օրը, որին մարդիկ սովոր են, ինչո՞ւ ենք դիսկոմֆորտ առաջացնում, թեկուզ փոքր: Ինչ օրենք ուզում է ընդունենք, սեպտեմբերի մեկը սեպտեմբերի մեկ է, նույնը Երևանի օրվա մասին է»,- հավելել է վարչապետը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր հերթին նշել է, որ տարի է եղել, որ Երևանի տոնը նշվել է երկու օր շարունակ, նշվել է նաև միայն կիրակի օրը:

«Անկեղծ ասած՝ չեմ կարծում, նման օրենք ընդունելը որևէ բան է տալու կամ իրականության մեջ որևէ բան փոխելու է: Բայց ես առաջարկում եմ շաբաթ օրը կիրակի օր տեղափոխելու առաջարկը չանենք, որպեսզի սահմանված ավանդույթը, որի հետ պրոբլեմ չունենք, չփոխենք»,- ասել է վարչապետը:

«Հիմնական փաստարկներից մեկն այն  է, որ Երևանն իր օրը պետք է ունենա: Կարծում եմ՝ այս հարցը հանրային, մասնագիտական շրջանի քննարկման հարց է»,- նկատել է Արծվիկ Մինասյանը:

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, թե նման օրենքի անհրաժեշտություն չկա:

Կառավարությունը կողմ է քվեարկել նման մոտեցմանը: Առաջարկը չի ընդունվել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP