11:22 20.09.2018
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել:
2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկին ընտրելու դիմաց: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մերգելյան զբոսայգում, կուսակցություններից մեկի՝ ավագանու անդամի թեկնածուն վերոնշյալ քաղաքացուն առաջարկել և խոստացել է 10․000 դրամ գումար՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու նպատակով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
11:34 28.04.2025
Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումըՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում կողմերն ընդգծել են Ուկրաինայում խաղաղության ուղու համաձայնեցման համար բանակցություններ սկսելու նախապայմանների համախմբման կարևորությունը։ «Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ասպեկտների վերաբերյալ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի […] ...
11:25 28.04.2025
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավերՄեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում […] ...
11:18 28.04.2025
Դասթին Պորյեն կավարտի կարիերանUFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորյեն հայտնել է, որ կավարտի կարիերան: Մարտիկը UFC 318-ի շրջանակներում հուլիսին կմենամարտի Մաքս Հոլոուեյի հետ: Այդ մենամարտը վերջինը կլինի Պորյեի կարիերայում: «Սա կլինի իմ վերջին մենամարտը: Ես ձեռնոցս կկախեմ Լուիզիանայում, որտեղից սկսվեց ամեն ինչ: Ամբողջ ճանապարհորդությունը սկսվեց այնտեղ, և ինձ համար մեծ պատիվ է UFC-ն ու […] ...
11:10 28.04.2025
Հայտնաբերվեց ապօրինի պահվող հինգ ատրճանակ. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպեատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն: Տեղեկությունը ստուգելուց հետո, ապրիլի 23-ին՝ ժամը 12.10-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարտական ատրճանակ` պահեստատուփով, որի մեջ կար […] ...
10:58 28.04.2025
Ուկրաինան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա․ ԿուլեբաՈւկրաինան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում, կարծում է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Որքան էլ տխուր է խոստովանել, բայց մենք այլևս չենք կարող հույս դնել Ամերիկայի վրա ո՛չ հիմա, ո՛չ միջնաժամկետ հեռանկարում, նույնիսկ այն բանից հետո, երբ (ԱՄՆ նախագահ Դոնալդ-խմբ.) Թրամփը հեռանա»,- ասել է Կուլեբան։ Նրա խոսքով՝ Կիևը սխալվել է՝ […] ...
10:40 28.04.2025
Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին«Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 0-3 հաշվով «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո քննադատել է իր ֆուտբոլիստներին, հաղորդում է BBC-ն: «Լեսթերը» նախավերջին տեղում է և մրցաշրջանից հետո հրաժեշտ կտա ԱՊԼ-ին: «Ինտենսիվության և մենապայքարներում վատ դրսևորելու խնդիր ունենք: Մենք շատ հեշտ գնդակի կորուստներ ունեցանք, հատկապես առաջին խաղակեսում։ Գնդակը պահելու համար տաղանդ պետք չէ: […] ...