ՃՏՊ Առինջ գյուղում․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
+1.09 oC

ՃՏՊ Առինջ գյուղում․ կան տուժածներ

21:34 01.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 1-ին, ժամը 18։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել է երկու «Mercedes-Benz» (վարորդներ՝ Դ․ Պ․, ծնված 1972 թ. և Շ․ Հ․, ծնված 1951 թ.) մակնիշի ավտոմեքենա. կան տուժածներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Դ. Պ․-ին, նույն ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Պ․-ին (ծնված 1999 թ․) և Վ․ Լ․-ին (ծնված 1980 թ.) պատգարակել դեպի շտապօգնության ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Շ. Հ ․-ն և ուղևոր Ն․ Խ․-ն (ծնված 1956 թ.) բժշկական կենտրոն են տեղափոխվել տեղի ուժերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford»-ն ու «Toyota»-ն

14:35 04.01.2025

Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford»-ն ու «Toyota»-ն

Երեկ` հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսօրին Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Ն․ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Ա․ Վ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ […] ...

ՀՀ համայնքները 2024 թվականին հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով. Դավիթ Խուդաթյան

14:22 04.01.2025

ՀՀ համայնքները 2024 թվականին հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով. Դավիթ Խուդաթյան

Հայաստանի Հանրապետության համայնքները 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով կամ 5.3% -ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: «Ընդ որում, 2023 թվականի փաստացի […] ...

Հրդեհ է բռնկվել Երևանի Թախտաջյան փողոցի տներից մեկում

14:10 04.01.2025

Հրդեհ է բռնկվել Երևանի Թախտաջյան փողոցի տներից մեկում

Հունվարի 4-ին` ժամը 00:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։33-ին, մարվել՝ 02։19-ին։ Այրվել է տան ննջասենյակի (8 քմ) բաղդադե և լամինատե հատակը, մասնակի ջերմահարվել՝ […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:54 04.01.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի […] ...

Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

13:42 04.01.2025

Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

116 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց կինը՝ ճապոնացի Տոմիկո Իտոկան, հայտնում է NHK-ն։ Նա մահացել է դեկտեմբերի 29-ին` Հյոգո պրեֆեկտուրայի Ասիյա քաղաքի ծերանոցում: Տոմիկո Իտոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին` Օսակայում։ Նա երեք քույրերից ավագն էր։ Մոտ 30 տարի առաջ նա տեղափոխվել է Ասիյա քաղաք։ Այն բանից հետո, երբ անցյալ տարի Իսպանիայում 117 տարեկանում […] ...

ԲԴԽ նախագահի հետ քննարկեցինք դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր. վարչապետ

13:33 04.01.2025

ԲԴԽ նախագահի հետ քննարկեցինք դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ: «ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ քննարկեցինք դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իմ մասնակցության հարցը (միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ) և դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր»,- գրել է վարչապետը:   ...

BACK_TO_TOP