Բուլղարիայի վարչապետը բացել է Շենգենյան սահմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--1.91 oC

Բուլղարիայի վարչապետը բացել է Շենգենյան սահմանը

18:40 01.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բուլղարիայի վարչապետ Դիմիտար Գլավչևը խորհրդանշականորեն բացել է սահմանը, որը երկիրը բաժանում էր Շենգենյան գոտուց։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, «Կուլատա» անցակետում արգելապատնեշները վերացվել են, անձնագրային ստուգումներ չեն իրականացվում, տրանսպորտն առանց ուշացման հատում է Հունաստանի հետ սահմանային հատվածը։

«Երկար տարիներ սպասելուց և բազմաթիվ ստուգումներից հետո մենք շատ լավ պատրաստված ենք ազատ տեղաշարժ ապահովելու և Շենգենյան գոտու անվտանգությունը պահպանելու համար: Այսօր տեղի ունեցավ պատմական իրադարձություն, որը շատ մասնագետների ջանքերի գագաթնակետն է՝ Շենգենը դարձել է իրականություն։ Համոզված եմ, որ միասին աշխատելով մենք ավելի լավ կպաշտպանենք Եվրամիության արտաքին սահմանները»,- ասել է վարչապետը։

Սահմանային ոստիկանության տնօրեն Անտոն Զլատանովը բացատրել է, որ ազատ տեղաշարժը չի նշանակում վերահսկողության բացակայություն։

«Մեր աշխատակիցները կօգնեն կազմակերպել երթևեկությունը անցակետով, որպեսզի քաղաքացիները կարողանան հնարավորինս արագ հատել սահմանը, բայց միևնույն ժամանակ կբարձրացնեն զգոնությունը կասկածելի մեքենաները հայտնաբերելու համար: Վերահսկումը հիմնված կլինի պատահական ընտրության ու ռիսկերի վերլուծության վրա և կարող է իրականացվել  30 կմ սահմանային գոտում։ Սահմանային անցակետից դուրս հատուկ հսկողության գոտիներն արդեն վերազինվել են»,- լրագրողներին ասել է Զլատանովը։

Փորձագետների կարծիքով՝ բուլղարական սահմանների բացումը կօգնի տրանսպորտային ընկերություններին լրացուցիչ 500 մլն եվրո վաստակել՝ նվազեցնելով խցանումների մեջ նստած մեքենաների քանակը և կնպաստի զբոսաշրջության և առևտրի զարգացմանը։

2025թ. հունվարի 1-ին Բուլղարիան և Ռումինիան դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ` Լուսագյուղում

12:14 04.01.2025

Հրդեհ` Լուսագյուղում

Հունվարի 3-ին` ժամը 22։17-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Տերյան փողոցի տներից մեկի ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:39-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

12:00 04.01.2025

SHANTNEWS

Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը՝ Մաքսային ծառայողի օրվա առթիվ

11:47 04.01.2025

Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը՝ Մաքսային ծառայողի օրվա առթիվ

Հայաստանի մաքսային ծառայությունն այսօր նշում է հիմնադրման 33-րդ տարեդարձը։ Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը. «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա առթիվ: Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է: Այս տոնական օրը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու համակարգի անխոնջ աշխատանքն ու նվիրվածությունը՝ ի բարօրություն մեր […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

11:36 04.01.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ապարան քաղաքներում և Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 4-ին

11:25 04.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 4-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ:   ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

11:10 04.01.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հունվարի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին հաստատել է Արփինե Առաքելյանի, Լյուդվիգ Գյուլնազարյանի, Կարեն Երեմյանի, Մհեր Հարությունյանի, Արման Մնացականյանի, Գոռ Սարիբեկյանի թեկնածությունները: ...

BACK_TO_TOP