Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--5.91 oC

Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ

20:27 31.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելիս պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․

1) իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար.

2) անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք, բացի լիցենզիա ստանալուց, պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն.

3) հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ կողմից համապատասխան թույլտվությունը։

ՆԳ նախարարությունը հրավառություն իրականացնող կազմակերպություններին հորդորում է ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ, հրավառություն իրականացնելու համար, ձեռք բերել նաև թույլտվություն։

ՆԳ-ն տեղեկացնում է, որ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչև հրավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը հայտնել է, թե երբ կարելի է ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները

22:00 03.01.2025

ՊԵԿ-ը հայտնել է, թե երբ կարելի է ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 17:00-ից հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։ Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը նույնպես հասանելի է, սակայն ֆիզիկական անձինք հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող […] ...

Այրվել է 15 հա խոտածածկույթ

21:45 03.01.2025

Այրվել է 15 հա խոտածածկույթ

Հունվարի 3-ին, ժամը 13։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» կոչվող գերեզմանատան տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։31-ին: Գերեզմանատան մոտակա սարալանջին այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: ...

Բայդենը հունվարի 6-ին կայցելի Նոր Օռլեան, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը

21:32 03.01.2025

Բայդենը հունվարի 6-ին կայցելի Նոր Օռլեան, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 6-ին կայցելի Նոր Օռլեան, որտեղ Ամանորի գիշերը տեղի ունեցավ ահաբեկչություն, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 14 մարդ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես երևում է փաստաթղթից, հեռացող վարչակազմի ղեկավարը և ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը մտադիր են հանդիպել ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքների, ինչպես նաև տեղական […] ...

Հայտնի չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում

21:10 03.01.2025

Հայտնի չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում

Հայտնի չեխական Novinky.cz լրատվական կայքը Հայաստանը ներառել է 2025 թվականի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ հարուստ պատմությունն ու մշակույթը, բնության անկրկնելի գեղեցկությունն ու գինու արտադրության հնագույն ավանդույթները Հայաստանը դարձնում են անզուգական ուղղություն ճանապարհորդների համար: Novinky.cz-ի հոդվածում Հայաստանի մասին խոսվում է որպես աշխարհի ամենահին գինեգործական շրջաններից մեկի մասին, որտեղ հայտնաբերվել է […] ...

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ մայրն իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը

20:59 03.01.2025

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ մայրն իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը

Այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։ Ինչպես […] ...

Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա

20:47 03.01.2025

Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա

Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա: Միքայելը նորման լրացրեց երկրորդ անգամ: ...

BACK_TO_TOP