09:16 31.12.2024
Transfermarkt պորտալը հրապարակել է ֆուտբոլային ակումբների թոփ-10 ցուցակը՝ ըստ խաղացողների ընդհանուր շուկայական արժեքի: Առաջատարն այս տարի Մադրիդի «Ռեալն» է՝ 1,23 միլիարդ եվրո արժողությամբ կազմով: Այսպիսով, «Ռեալը» դարձավ աշխարհի ամենաթանկ ակումբը:
Երկրորդ տեղում է Անգլիայի գործող չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին», որի կազմը գնահատվել է 1,19 միլիարդ եվրո: Երրորդ տեղը զբաղեցրել է վերջին երկու մրցաշրջանների Անգլիայի փոխչեմպիոնը՝ լոնդոնյան «Արսենալը», որի կազմի արժեքը կազմում է 1,15 միլիարդ եվրո:
Չորրորդ և հինգերորդ տեղերում են «Բարսելոնան» և «Չելսին»՝ 1,02 միլիարդ եվրո արժողությամբ: Վեցերորդ տեղում «Լիվերպուլին» է՝ 967 միլիոն եվրո, իսկ յոթերորդում՝ Մյունխենի «Բավարիան»՝ 887 միլիոն եվրո արժեքով: Ութերորդ տեղը զբաղեցրել է փարիզյան ՊՍԺ-ն՝ 851 միլիոն եվրո արժողությամբ կազմով:
Տասնյակը եզրափակում են «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 795 միլիոն եվրո և «Տոտենհեմը»՝ 780 միլիոն եվրո արժողությամբ կազմով:
23:50 31.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ23:47 31.12.2024
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ22:00 02.01.2025
Սանդուն ողջունել է եվրոյին անցումը որպես հիմնական արժույթՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունում է դոլարի փոխարեն եվրոյին անցումը՝ որպես մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքի սահմանման հիմնական արժույթ, քանի որ դա օգուտ կբերի արտաքին առևտրին, հայտնում է հանրապետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Մոլդովայի Ազգային բանկը հայտարարել էր, որ հունվարի 2-ից եվրոն օգտագործվելու է որպես բազային արժույթ՝ մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքը սահմանելու համար՝ փոխարինելով […] ...
21:43 02.01.2025
Իսրայելը խոսել է Սիրիայի խորքերում թիրախային հատուկ գործողություն իրականացնելու մասինԻսրայելական բանակը գաղտնազերծել է սիրիական տարածքի խորքում դիվերսիոն գործողության մասին տեղեկատվությունը։ Դրա թիրախը եղել է Սիրիայի արևմուտքում գտնվող Համա նահանգի Մասյաֆ քաղաքի մոտ գտնվող ստորգետնյա օբյեկտը, որտեղ արտադրվել են ճշգրիտ կառավարվող հրթիռներ, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին Շալդաղի հատուկ նշանակության ջոկատի զինվորների կողմից՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի […] ...
21:22 02.01.2025
Լիտվան 14 միլիոն եվրոյով շվեդական նռնականետեր ձեռք բերելու համաձայնագիր է ստորագրելՎիլնյուսը պայմանագիր է կնքել շվեդական արտադրողի հետ՝ 14 միլիոն եվրոյով Carl Gustaf հակատանկային նռնականետեր գնելու համար։ Այս մասին հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։ «Պաշտպանական ռեսուրսների գործակալությունը պայմանագիր է ստորագրել «Carl Gustaf» հակատանկային նռնականետեր գնելու մասին շվեդական SAAB Bofors Dynamics AB ընկերությունից 14 միլիոն եվրոյով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գնվել են M4 մոդելի նռնականետեր, որոնք նախատեսված են […] ...
21:05 02.01.2025
Հրաձգություն Չեռնոգորիայում. 12 մարդ է զոհվելՉեռնոգորիայի Ցետինյե քաղաքում 12 մարդ է մահացել, երբ տեղի բնակիչը կրակ է բացել, իսկ հետո փորձել է ինքնասպան լինել ու մահացել։ Ոստիկանության տվյալներով՝ կրակոցները սկսվել են չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 17:30-ին Բայիցայում՝ Ցետինյեի արվարձանում: Հարձակվողը` Ակո Մարտինովիչը, ամբողջ օրը խմել է սրճարանում և վերցրել զենք, որի համար, ըստ տեղեկությունների, թույլտվություն չի ունեցել, հաղորդում է BBC-ի […] ...
20:50 02.01.2025
WP. Թրամփը երդմնակալության նախօրեին հանրահավաք կանցկացնի ՎաշինգտոնումԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից առաջ հանրահավաք կանցկացնի Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփը նախատեսում է հունվարի 19-ին իր կողմնակիցների համար «հաղթական հանրահավաք» անցկացնել Capital One մարզահրապարակում, որը նախատեսված է 20 հազար մարդու համար։ Թերթը նշում է, որ սա հանրապետականի առաջին հանրահավաքն է լինելու 2024 […] ...
20:30 02.01.2025
ՄԱԿ-ը կոչ է արել վերականգնել «Ալ Ջազիրայի» աշխատանքը պաղեստինյան տարածքներումՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) Պաղեստինի ազգային իշխանությանը (PNA) կոչ է արել վերականգնել «Ալ Ջազիրայի» աշխատանքը և կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները: «Մենք խորապես մտահոգված ենք, որ PNA-ն դադարեցրել է Al Jazeera-ի և նրա լրագրողների աշխատանքը Արևմտյան ափում։ Մենք կոչ ենք անում PNA-ին փոխել կուրսը և կատարել միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունները»,-ասվում է […] ...