Թրամփը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Քարթերի մահվան կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+14.09 oC

Թրամփը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Քարթերի մահվան կապակցությամբ

09:45 30.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։ Ավելի վաղ Քարթերի մահը հաստատել էր նրա հիմնած հիմնադրամը:

«Ես իմացա նախագահ Ջիմի Քարթերի մահվան մասին: Մեզանից նրանք, ովքեր բախտ են ունեցել լինել նախագահ, հասկանում են, որ սա շատ բացառիկ ակումբ է, և միայն մենք կարող ենք հասկանալ պատմության մեծագույն ազգի առաջնորդի հսկայական պատասխանատվությունը»,-գրել է Թրամփy Truth Social-ի իր էջում։

Նա նշել է, որ ամերիկացիների կյանքը ավելի լավը դարձնելու Քարթերի ջանքերի համար իրենք բոլորը նրան երախտապարտ են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու

00:00 25.04.2025

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու

«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի մասին է խոսել: «Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, […] ...

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

23:56 24.04.2025

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի: Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև […] ...

Սլովակիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը

23:53 24.04.2025

Սլովակիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը Բրատիսլավայում մասնակցել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ են զետեղել խաչքար-հուշակոթողի մոտ: Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և ՀՀ պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը: ...

Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

23:49 24.04.2025

Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի […] ...

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Մադրիդում

23:45 24.04.2025

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Մադրիդում

2025 թ․ ապրիլի 24-ին Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնել են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: Արարողության ընթացքում ելույթ է ունեցել Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։ ...

Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

23:41 24.04.2025

Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: ...

BACK_TO_TOP