Անչափահաս տղան Զովունիում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 01 2025
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
-0.91 oC

Անչափահաս տղան Զովունիում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

23:18 29.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածներն ու «Volkswagen»-ի վարորդը, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը պատմել է, թե արդյոք դարչինով սուրճն օգնում է նիհարել

21:45 01.01.2025

Բժիշկը պատմել է, թե արդյոք դարչինով սուրճն օգնում է նիհարել

Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել է Հարավային Ավստրալիայի համալսարանի պրակտիկ սննդաբան Էվանջելին Մանցիորիսը։ Բժշկի խոսքով, դարչինի կարողությունը` արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) […] ...

ՃՏՊ Առինջ գյուղում․ կան տուժածներ

21:34 01.01.2025

ՃՏՊ Առինջ գյուղում․ կան տուժածներ

Հունվարի 1-ին, ժամը 18։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Mercedes-Benz» […] ...

Բրիտանիայում հայտնաբերվել է բացառիկ լավ պահպանված սուր, որը 1500 տարի եղել է հողի մեջ

21:20 01.01.2025

Բրիտանիայում հայտնաբերվել է բացառիկ լավ պահպանված սուր, որը 1500 տարի եղել է հողի մեջ

Քենթում (Մեծ Բրիտանիա) անգլո-սաքսոնական գերեզմանոցում հնագետները գտել են մ.թ. 6-րդ դարի լավ պահպանված սուր: Սրի բռնակը պատրաստված է արծաթից և պատված է ոսկով, իսկ սայրի վրա ռունագրեր են: Պահպանվել են նույնիսկ կաշվից, փայտից և կուղբի մորթուց պատրաստված պատյանի տարրերը։ Հնագետները նշել են, որ նախկինում նման լավ վիճակում գտնվող զենք չեն հանդիպել։ ...

Գիտնականները բացատրել են, թե ինչու պետք է 50-ն անց մարդիկ ամեն օր սուրճ խմեն

21:00 01.01.2025

Գիտնականները բացատրել են, թե ինչու պետք է 50-ն անց մարդիկ ամեն օր սուրճ խմեն

Սուրճը կարող է ոչ միայն աշխուժացնել և բարձրացնել տրամադրությունը։ Գիտնականներն ապացուցել են, որ այն նաև շատ օգտակար է հասուն տարիքի մարդկանց համար։ Նրանք հետազոտություն են անցկացրել և դրա արդյունքները հրապարակել Frontiers in Nutrition ամսագրում։ Պարզվել է, որ սուրճ խմող մարդիկ պաշտպանված են մկանային հյուսվածքի կորստից։ 2011-2018 թվականներին գիտնականները տվյալներ են հավաքել 50 տարեկան և ավելի […] ...

ՆԱՍԱ-ի տիեզերագնացները պատրաստ չեն աշխատել Լուսնի հարավային բևեռի լույսի պայմաններում

20:40 01.01.2025

ՆԱՍԱ-ի տիեզերագնացները պատրաստ չեն աշխատել Լուսնի հարավային բևեռի լույսի պայմաններում

Artemis լուսնային նոր ծրագրի տիեզերագնացները ստիպված կլինեն աշխատել բոլորովին այլ լուսավորության պայմաններում, որոնցում նրանց լեգենդար նախորդները, ովքեր քայլել են Լուսնի վրա: Ապագա վայրէջքները պետք է տեղի ունենան բևեռային շրջանում, որտեղ Արևը երբեք չի հորիզոնից վերև չի բարձրանում, ինչը նշանակում է, որ նա անընդհատ շլացնելու է աչքերը և միևնույն ժամանակ լինելու են երկար ստվերներ, որոնցում գրեթե […] ...

Շվեյցարիան արգելել  է փարաջան և նիկաբը

20:20 01.01.2025

Շվեյցարիան արգելել է փարաջան և նիկաբը

2025 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի իշխանություններն արգելել են հասարակական վայրերում կրել հագուստ, որն ամբողջությամբ թաքցնում է դեմքը, այդ թվում՝ փարաջան և նիկաբը։ Արգելքը խախտելը կհանգեցնի 100-ից 1 000 շվեյցարական ֆրանկ (110,2 դոլարից մինչև 1 102 դոլար) տուգանքների: Շվեյցարիայի բնակչությունը համապատասխան նախաձեռնությամբ քվեարկել է 2021 թվականի մարտին կայացած հանրաքվեի ժամանակ։ Այն ժամանակ հարցման մասնակիցների 51,2%-ը հանդես […] ...

BACK_TO_TOP