Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 01 2025
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
-0.91 oC

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

22:56 29.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց պայմանավորվածությունները պետք է այնպիսին լինեն, որ չխախտվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ։

«Մենք միշտ պատրաստ ենք եղել և մնում ենք այդպիսին բանակցությունների համար։ Իմ կողմից ուզում եմ հատկապես ընդգծել, որ մենք կարող ենք խոսել միայն վստահելի, իրավաբանորեն պարտադիր պայմանագրերի մասին, որոնք պետք է վերացնեն հակամարտության բուն պատճառները, պարունակեն դրանց խախտման անհնարինության մեխանիզմ»,- հիշեցրել է նախարարը։

Խոսելով բանակցությունների հնարավորության մասին՝ նախարարը նշեց, որ պետք է հասկանալ, թե «ում հետ և ինչի շուրջ պետք է վարել դրանք»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրիտանիայում հայտնաբերվել է բացառիկ լավ պահպանված սուր, որը 1500 տարի եղել է հողի մեջ

21:20 01.01.2025

Բրիտանիայում հայտնաբերվել է բացառիկ լավ պահպանված սուր, որը 1500 տարի եղել է հողի մեջ

Քենթում (Մեծ Բրիտանիա) անգլո-սաքսոնական գերեզմանոցում հնագետները գտել են մ.թ. 6-րդ դարի լավ պահպանված սուր: Սրի բռնակը պատրաստված է արծաթից և պատված է ոսկով, իսկ սայրի վրա ռունագրեր են: Պահպանվել են նույնիսկ կաշվից, փայտից և կուղբի մորթուց պատրաստված պատյանի տարրերը։ Հնագետները նշել են, որ նախկինում նման լավ վիճակում գտնվող զենք չեն հանդիպել։ ...

Գիտնականները բացատրել են, թե ինչու պետք է 50-ն անց մարդիկ ամեն օր սուրճ խմեն

21:00 01.01.2025

Գիտնականները բացատրել են, թե ինչու պետք է 50-ն անց մարդիկ ամեն օր սուրճ խմեն

Սուրճը կարող է ոչ միայն աշխուժացնել և բարձրացնել տրամադրությունը։ Գիտնականներն ապացուցել են, որ այն նաև շատ օգտակար է հասուն տարիքի մարդկանց համար։ Նրանք հետազոտություն են անցկացրել և դրա արդյունքները հրապարակել Frontiers in Nutrition ամսագրում։ Պարզվել է, որ սուրճ խմող մարդիկ պաշտպանված են մկանային հյուսվածքի կորստից։ 2011-2018 թվականներին գիտնականները տվյալներ են հավաքել 50 տարեկան և ավելի […] ...

ՆԱՍԱ-ի տիեզերագնացները պատրաստ չեն աշխատել Լուսնի հարավային բևեռի լույսի պայմաններում

20:40 01.01.2025

ՆԱՍԱ-ի տիեզերագնացները պատրաստ չեն աշխատել Լուսնի հարավային բևեռի լույսի պայմաններում

Artemis լուսնային նոր ծրագրի տիեզերագնացները ստիպված կլինեն աշխատել բոլորովին այլ լուսավորության պայմաններում, որոնցում նրանց լեգենդար նախորդները, ովքեր քայլել են Լուսնի վրա: Ապագա վայրէջքները պետք է տեղի ունենան բևեռային շրջանում, որտեղ Արևը երբեք չի հորիզոնից վերև չի բարձրանում, ինչը նշանակում է, որ նա անընդհատ շլացնելու է աչքերը և միևնույն ժամանակ լինելու են երկար ստվերներ, որոնցում գրեթե […] ...

Շվեյցարիան արգելել  է փարաջան և նիկաբը

20:20 01.01.2025

Շվեյցարիան արգելել է փարաջան և նիկաբը

2025 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի իշխանություններն արգելել են հասարակական վայրերում կրել հագուստ, որն ամբողջությամբ թաքցնում է դեմքը, այդ թվում՝ փարաջան և նիկաբը։ Արգելքը խախտելը կհանգեցնի 100-ից 1 000 շվեյցարական ֆրանկ (110,2 դոլարից մինչև 1 102 դոլար) տուգանքների: Շվեյցարիայի բնակչությունը համապատասխան նախաձեռնությամբ քվեարկել է 2021 թվականի մարտին կայացած հանրաքվեի ժամանակ։ Այն ժամանակ հարցման մասնակիցների 51,2%-ը հանդես […] ...

Հիշողությունը և ուղեղի առողջ աշխատանքը պահպանելու 5 կանոն

20:00 01.01.2025

Հիշողությունը և ուղեղի առողջ աշխատանքը պահպանելու 5 կանոն

Դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության զարգացումից խուսափելու համար պետք է մարզել նաև ուղեղը։ Բժիշկները մի քանի խորհուրդներն են տվել․ Կարդացեք գրքեր։ Գիտնականները խորհուրդ են տալիս կարդալ գեղարվեստական գրականություն, քանի որ այն ստիպում է երևակայությանը ակտիվ աշխատել։ Նման գրքերը պահանջում են ավելի լավ հիշողություն, քանի որ պետք է հիշել հերոսների անունները, շատ մանրամասներ և տասնյակ սյուժետային զարգացումներ: […] ...

Հրեա վերաբնակիչները 2024 թվականին 1400 հարձակում են իրականացրել պաղեստինցիների վրա

19:40 01.01.2025

Հրեա վերաբնակիչները 2024 թվականին 1400 հարձակում են իրականացրել պաղեստինցիների վրա

Հրեա վերաբնակիչները 2024 թվականին նոր ռեկորդ են սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների վրա հարձակումներում: Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցը։ «Վերաբնակիչները 2024 թվականի ընթացքում ներգրավված են եղել պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության շուրջ 1400 միջադեպերի մեջ Հորդանան գետի Արևմտյան ափում, ներառյալ Արևելյան Երուսաղեմը», […] ...

BACK_TO_TOP