21:31 29.12.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկանում է ուժերը փորձել MLS-ում, հայտնում է TEAMtalk-ը։
33-ամյա ֆուտբոլիստն իր շրջապատին ասել է, որ մտադիր է ամռանը տեղափոխվել Մայամիի «Ինտեր», որի կազմում հանդես են գալիս լեգենդար ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը:
Դե Բրույնեի` «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն նա չի ցանկանում կարիերան շարունակել Մերձավոր Արևելքում:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն մասնակցել է 15 հանդիպման, դարձել 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
23:50 31.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ23:47 31.12.2024
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ20:00 01.01.2025
Հիշողությունը և ուղեղի առողջ աշխատանքը պահպանելու 5 կանոնԴեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության զարգացումից խուսափելու համար պետք է մարզել նաև ուղեղը։ Բժիշկները մի քանի խորհուրդներն են տվել․ Կարդացեք գրքեր։ Գիտնականները խորհուրդ են տալիս կարդալ գեղարվեստական գրականություն, քանի որ այն ստիպում է երևակայությանը ակտիվ աշխատել։ Նման գրքերը պահանջում են ավելի լավ հիշողություն, քանի որ պետք է հիշել հերոսների անունները, շատ մանրամասներ և տասնյակ սյուժետային զարգացումներ: […] ...
19:40 01.01.2025
Հրեա վերաբնակիչները 2024 թվականին 1400 հարձակում են իրականացրել պաղեստինցիների վրաՀրեա վերաբնակիչները 2024 թվականին նոր ռեկորդ են սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների վրա հարձակումներում: Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցը։ «Վերաբնակիչները 2024 թվականի ընթացքում ներգրավված են եղել պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության շուրջ 1400 միջադեպերի մեջ Հորդանան գետի Արևմտյան ափում, ներառյալ Արևելյան Երուսաղեմը», […] ...
19:18 01.01.2025
Ինչո՞ւ է հիվանդ ժամանակ փակվում ախորժակը և պետք է արդյոք ինքներդ ձեզ ստիպել ուտելՀիվանդության ժամանակ շատ գործոններ կարող են հանգեցնել ախորժակի նվազմանը, որոնց թվում առանձնահատուկ դեր են խաղում ցիտոկինները։ Այս կենսաբանորեն ակտիվ սպիտակուցներն արտադրվում են մարմնում՝ որպես վարակի պատասխան և օգնում են էներգիա կենտրոնացնել հիվանդության դեմ պայքարելու համար՝ դրանով իսկ նվազեցնելով սնունդ ուտելու ցանկությունը: Այս մասին հաղորդում է Cleveland Clinic-ը։ Մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ ախորժակի կորուստը […] ...
19:00 01.01.2025
Նոր Օռլեանում մեքենայով ամբոխի մեջ մխրճված վարորդին ոստիկանները գնդակահարել ենԱՄՆ-ի Նոր Օռլեանում մարդկանց ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդը սպանվել է ոստիկանների կողմից, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով իշխանություններին։ «Նա սպանվել է ոստիկանների կրակոցից, երբ ինքնաձիգով իջել է իր մեքենայից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ABC News-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել էր, որ Նոր Օռլեանում ամբոխի մեջ մխրճված մեքենայի վարորդի գործողությունները, հավանաբար, դիտավորյալ են […] ...
18:40 01.01.2025
Բուլղարիայի վարչապետը բացել է Շենգենյան սահմանըԲուլղարիայի վարչապետ Դիմիտար Գլավչևը խորհրդանշականորեն բացել է սահմանը, որը երկիրը բաժանում էր Շենգենյան գոտուց։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, «Կուլատա» անցակետում արգելապատնեշները վերացվել են, անձնագրային ստուգումներ չեն իրականացվում, տրանսպորտն առանց ուշացման հատում է Հունաստանի հետ սահմանային հատվածը։ «Երկար տարիներ սպասելուց և բազմաթիվ ստուգումներից հետո մենք շատ լավ պատրաստված ենք ազատ տեղաշարժ ապահովելու և Շենգենյան գոտու […] ...
18:21 01.01.2025
ԱՄԷ-ում կկառուցվի գերբարձր երկնաքեր, որը մի քանի նոր համաշխարհային ռեկորդ կսահմանիԴուբայում Tiger Properties ընկերությունը կառուցում է նոր գերբարձր երկնաքեր՝ Tiger Sky Tower-ը: Կառուցումից հետո այն մի քանի համաշխարհային ռեկորդ կսահմանի: Tiger Sky Tower-ը բազմաֆունկցիոնալ բնակելի երկնաքեր է, որի բարձրությունը կհասնի 532 մետրի (122 հարկ): Երկնաքերի ներսում կլինեն աշխարհի ամենաբարձր ռեստորանը և լողավազանը: Շենքը կունենա նաև արևադարձային բույսերով ամենաբարձր այգին, որը կգտնվի գետնից 447 մետր բարձրության […] ...