Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 01 2025
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
+7.09 oC

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

19:09 29.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Ըստ Marca-ի` 26-ամյա ֆուտբոլիստն այդ մասին արդեն հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակումբը 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հերթական փորձն է արել։

Այժմ «Լիվերպուլը» ցանկանում է վաճառել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի նա համաձայնագրի լրանալուց հետո չհեռանա անվճար։ «Ռեալը», սակայն, մտադիր է սպասել մինչև ամառ և ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել Ալեքսանդր-Առնոլդի հետ։ «Ռեալը» մոտ ժամանակներս պատրաստ է բանակցություններ սկսել եզրային պաշտպանի հետ։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է, 332 խաղում խփել է 19 գոլ, կատարել 85 գոլային փոխանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

16:12 01.01.2025

Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Առնվազն տասը մարդ է զոհվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանն ու իշխանություններին։ Միջադեպը տեղի է ունեցել Կանալ և Բուրբուն-ի փողոցների խաչմերուկում՝ ամանորյա տոնակատարության ժամանակ։ «Առնվազն տասը մարդ զոհվել է, ևս 30-ը վիրավորվել է, երբ մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ»,- ասվում է հայտարարության […] ...

Իրանում 4,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:49 01.01.2025

Իրանում 4,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Քերման նահանգից հարավ՝ Ֆարյաբ գյուղում ժամը 13:32-ին 4,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ի Տելեգրամ ալիքը: Երկրաշարժի օջախը գտնվել է 90 կմ խորության վրա: ...

Սահմանամերձ համայնքներում պատրաստվում են բնակարանամուտի

15:30 01.01.2025

Սահմանամերձ համայնքներում պատրաստվում են բնակարանամուտի

16 միլիոն դրամ հիպոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարները վճարելու պարտավորությունը ստանձնելով՝ պետությունը բնակարանաշինական աղմուկը 2024թ. հասցրել է գյուղեր, որտեղ տասնամյակներով նորերը չէին կառուցվել: ՀՀ կառավարության տեսանյութը։ ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի նախագահին

14:51 01.01.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ […] ...

Ակնաբույժը պատմել է աչքերի համար ամանորյա զվարճանքի ժամանակ հիմնական վտանգների մասին

14:47 01.01.2025

Ակնաբույժը պատմել է աչքերի համար ամանորյա զվարճանքի ժամանակ հիմնական վտանգների մասին

Բենգալյան կայծերը, հրավառությունները, լույսերով շղթաները ու շամպայնի խցանները կարող են առաջացնել աչքի ծանր վնասվածքներ, այդ թվում՝ տեսողության կորուստ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ակնաբույժ և բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Կազանցևան։ «Կայծերը կարող են հասնել մինչև 1000 աստիճանի ջերմաստիճանի: Նույնիսկ փոքրիկ, տաք մասնիկը կարող է լուրջ այրվածք առաջացնել, եթե այն ընկնի աչքի մեջ: Կայծերի հետևանքով առաջացած […] ...

Լեհաստանը ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը

14:00 01.01.2025

Լեհաստանը ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը

Լեհաստանը երկրորդ անգամ ստանձնում է Եվրամիության Խորհրդի նախագահությունը հունվարի 1-ին՝ այդ երկրի՝ ԵՄ-ին անդամակցելուց 20 տարի անց։ Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ ԵՄ Խորհրդում երկրի նախագահության հիմնական նպատակը անվտանգության ամրապնդման հետ կապված առաջնահերթությունների իրականացումն է։ Վարշավան այս ընտրությունը հիմնավորում է, մասնավորապես, Եվրամիությանը սպառնացող սպառնալիքով, որ տեսնում է Ռուսաստանից։ «Լեհաստանի նախագահությունը կաջակցի եվրոպական անվտանգության ամրապնդմանն ուղղված […] ...

BACK_TO_TOP