Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
0.09 oC

Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ

21:10 28.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավար կազմը։ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի արդյունքները, տարածքների օպերատիվ իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումների, տեխնածին աղետների կանխարգելման, արագ արձագանքման, կարողությունների զարգացման, ծառայությունների համագործակցության, ինչպես նաև կադրային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Վեր են հանվել առկա բացթողումներն ու նախանշվել թերացումների վերացման ուղղությամբ լուծումներ։

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի բաժին։ Նախարարը զրուցել է ստորաբաժանման աշխատակիցների և կենդանի հերթի ձևաչափով սպասարկվող քաղաքացիների հետ։ Արփինե Սարգսյանին են ներկայացվել քաղաքացիների էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային համակարգի առանձնահատկությունները։ Նախարարը ծանոթացել է նաև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման գործընթացին, հանձնարարել քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ և մատուցել բարձրորակ ծառայություն։

Նույն օրը ՆԳ նախարարը եղել է նաև ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում։ Նրան են ներկայացվել քաղաքացիների հերթերի կառավարման և համարանիշների որոնման էլեկտրոնային համակարգերը։ Նախարարը շրջել է քաղաքացիների սպասարկման սրահում, եղել համարանիշների տպագրման, վարորդական իրավունքի վկայականի որակավորման տեսական քննության հանձնման սենյակում, ծանոթացել պայմաններին և հագեցվածությանը։ Վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմում ներկայացվել են քաղաքացիների սպասասրահի, քննական մեքենաների համալրվածության և քննական գործընթացի վերաբերյալ մանրամասներ։

Արփինե Սարգսյանը զրուցել է բաժանմունք այցելած քաղաքացիների հետ, հետաքրքրվել սպասարկման և տրամադրվող ծառայությունների որակով։ Նախարարը հանձնարարել է ինտենսիվ աշխատանքով կրճատել հերթերի տևողությունը, բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում։
Նույն օրը Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում Արփինե Սարգսյանին են ներկայացվել ոստիկանների և փրկարարների համատեղ ծառայության արդյունքները։

Նախարարը ծանոթացել է ահազանգերի սպասարկման, այդ թվում՝ տվյալների մշակման, փոխանցման և օպերատիվ ամփոփագրերը կազմելու գործընթացին, ներկայացվել են կենտրոնի ծրագրային հնարավորությունները՝ պարեկային կարգախմբերի քարտեզը, ծառայությունն օնլայն վերահսկելու և դեպքերի կառավարման համակարգը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվել է ավտոմեքենա

11:43 29.12.2024

Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 29-ին, ժամը 04։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լևոն Խեչոյան փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Հ․)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է․ ՆԳՆ-ն՝  շղթայական ավտովթարի մասին

11:34 29.12.2024

Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է․ ՆԳՆ-ն՝ շղթայական ավտովթարի մասին

Դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները […] ...

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի նախագահական պալատը

11:17 29.12.2024

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի նախագահական պալատը

Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի նախագահական պալատը երկրի ընտրված ղեկավար Միխեիլ Կավելաշվիլիի պաշտոնավարումից հետո։ «Ես դուրս կգամ այստեղից (նախագահական պալատից)», – ասել է Զուրաբիշվիլին հանրահավաքի ժամանակ՝ դիմելով իր կողմնակիցներին, որոնք առավոտյան հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ։ Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանի նախագահն ինքն է։ ...

Երդմնակալությունից հետո Միխեիլ Կավելաշվիլին կսկսի աշխատանքը նախագահական նստավայրում․ Պապուաշվիլի

11:11 29.12.2024

Երդմնակալությունից հետո Միխեիլ Կավելաշվիլին կսկսի աշխատանքը նախագահական նստավայրում․ Պապուաշվիլի

Երդմնակալությունից հետո Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին աշխատանքի կանցնի Օրբելիանի հրապարակում գտնվող նախագահական պալատում՝ չնայած նրան, որ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է դրան։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Իհարկե, Կավելաշվիլին կսկսի աշխատել նախագահական նստավայրում։ Այն ​​պատկանում է վրաց ժողովրդին և նրա նախագահին»,- ասել է Պապուաշվիլին։ Կիրակի օրը Կավելաշվիլիի երդմնակալությունը […] ...

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում

10:59 29.12.2024

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ է անցկացրել մրցամարտը և հաղթելէ 1:6, 6:2, 6:2 հաշվով: Թենիսիստուհիները մրցել են նաև 2023 թ-ին: Բուդապեշտի WTA-250 շարքի մրցաշարի առաջին փուլում հաղթել էր հայ թենիսիստուհին` 2-6, 6-4, 6-3։ Ավանեսյանը Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց […] ...

Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ

10:50 29.12.2024

Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Տեղում պարզվել է, որ 1 հոգի վրաերթի է ենթարկվել այդ հատվածում, […] ...

BACK_TO_TOP