20:32 28.12.2024
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը հեռախոսով քննարկել են Ակտաուի մոտ մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակը և ընդգծել միջադեպի բոլոր պատճառները պարզելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։
Ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, նախարարների զրույցը տեղի է ունեցել երկու երկրների նախագահների շաբաթօրյա զրույցից հետո։
«Հաստատելով նախագահների պայմանավորվածությունները այս ողբերգական միջադեպի առավել մանրակրկիտ հետաքննությունն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նախարարները խորին ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ընդգծվել է միջադեպի բոլոր պատճառները պարզելու և հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու և տեղի ունեցածի բոլոր հանգամանքները հաշվի առնելով վերջնականապես և ամբողջությամբ հանգուցալուծելու համար»,- ասվում է նախարարության կայքի մեկնաբանությունում։
10:43 29.12.2024
Մենք հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, պետությունն ուժեղացնելու արարքների հետ. վարչապետը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք: Մրցանակները շնորհվել են […] ...
10:29 29.12.2024
Ավիավթար Հարավային Կորեայում․ կա 100-ից ավելի զոհՀարավային Կորեայի Մուան օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է Yonhap գործակալությունը։ Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9.07-ի սահմաններում: Խոսքը Jeju Air 7C 2216 չվերթի մասին է, ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից Մուան: Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած […] ...
10:18 29.12.2024
Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհԴեկտեմբերի 29-ին, ժամը 03:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է տնակը (մոտ 60 […] ...
10:03 29.12.2024
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև ՀայաստանումՍույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․36⁰ և արևելյան երկայնության 44.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […] ...
10:00 29.12.2024
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԴեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սառնակունք բնակավայրից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […] ...
00:00 29.12.2024
Ակտաուի մերձակայքում ավիավթարի հետևանքով զոհված չեչնիայի բնակիչների մարմինները հանձնվել են նրանց ընտանիքներինՉեչնիայի երկու բնակիչների՝ Արբի Ուբաեւի և Զաիրա Ացաևայի մարմինները, ովքեր զոհվել են Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հանձնվել են նրանց ընտանիքներին։ Այդ մասին հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է իր Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ այժմ հարազատները դիերը տուն են տանում՝ հուղարկավորելու։ «Զոհվածների ընտանիքները կստանան լրացուցիչ ֆինանսական օգնություն ROF-ից»,- ընդգծել է Կադիրովը։ ...