Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթի օգտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+4.09 oC

Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթի օգտին

23:05 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարավային Կորեայի խորհրդարանը ուրբաթ օրը հանդես է եկել երկրի նախագահի պաշտոնակատար՝ վարչապետ Հան Դոկ Սուին իշխանությունից հեռացնելու օգտին, հայտնում է Yonhap գործակալությունը։

Ազգային ժողովը ուրբաթ օրը քվեարկել է Հան Դոկ Սուի իմպիչմենտի օգտին, երկու շաբաթից էլ քիչ անց այն բանից հետո, երբ նա ստանձնեց պաշտոնը նախագահ Յուն Սեոկ Յոլի փոխարեն, ով իմփիչմենթի էր ենթարկվել ռազմական դրություն սահմանելու համար:

Ընթացակարգին մասնակցած 300-տեղանոց խորհրդարանի բոլոր 192 պատգամավորները կողմ են քվեարկել։ Սա առաջին դեպքն է երկրի պատմության մեջ, երբ նախագահի պաշտոնակատարի նկատմամբ իմպիչմենտ է իրականացվել։

Ընթացակարգից հետո Հակ Դոկ Սուն ասել է, որ հարգելու է խորհրդարանի որոշումը, սակայն մտադիր է սպասել Սահմանադրական դատարանի վերջնական վճռին՝ որոշումը ուժի մեջ թողնել-չպահպանելու վերաբերյալ։

Իմպիչմենթի առաջարկն ավելի վաղ ներկայացրել էր Հարավային Կորեայի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որը խորհրդարանի 300 մանդատներից ունի 170-ը: Մինչ այդ Հան Դոկ Սուն հրաժարվել էր հաստատել թափուր տեղերի համար դատավորների նշանակումը Սահմանադրական դատարանում, որտեղ դատավորների ընդունումից հետո ամբողջական կազմով հնարավոր կլիներ լսել Յուն Սեոկ Յոլի գործը։

Այժմ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար կդառնա Չխվե Սան Մոկը, ով նաև տնտեսական հարցերով փոխվարչապետն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել են

14:10 28.12.2024

Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել են

Կազանի օդանավակայանում հանվել են օդանավերի ընդունման և արտագնա թռիչքների սահմանափակումները 10:05-ից (մոսկովյան ժամանակով), տեղեկացրել է Ռոսավիացիան։ «Կազանի օդանավակայանում 10:05-ից հանվել են օդանավերի ընդունման և դուրսբերման սահմանափակումները», – հայտնել է Ռոսավիացիան։ Նշենք, որ ժամանակավոր սահմանափակումները ներդրվել էին քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։ ...

Արևմուտքում նշել են Զելենսկիի գլխավոր վախը

14:04 28.12.2024

Արևմուտքում նշել են Զելենսկիի գլխավոր վախը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել, քանի որ իշխանությունները վախենում են զրկվել «հարստացման աղբյուրից», հայտարարել է բրիտանական ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը YouTube-ի «Duran» ալիքի եթերում։ «Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան շարունակում է առաջ քաշել անիրագործելի պահանջներ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն քանդելու ամբողջ բանակցային գործընթացը։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդիկ կնախընտրեն կրել ամբողջական պարտություն, քան […] ...

Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. «Scania» բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

13:57 28.12.2024

Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. «Scania» բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես […] ...

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է. վարչապետ

13:50 28.12.2024

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է. վարչապետ

«Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

13:46 28.12.2024

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, որի համար Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Մոսկվային՝ առանց դրա մասնակցության ապացույցների: Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտոր

13:40 28.12.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտոր

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 05։12-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհի մոտակայքում 2 ձնագնաց ավտոմեքենա և 1 տրակտոր արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից […] ...

BACK_TO_TOP