23:52 27.12.2024
Ամերիկյան նավթի արտահանումը Չինաստան 2024 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Kpler-ի տվյալները։
ԱՄՆ-ն այս տարի Չինաստան է արտահանել 81,1 մլն բարել նավթ, ինչը 46%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ (150,6 մլն բարել): Այսպիսով, Չինաստանը երկրորդից իջել է վեցերորդ տեղը ամերիկյան նավթի խոշորագույն գնորդների շարքում։
Չինաստանի նավթի պահանջարկը նվազում է երկրի դանդաղ տնտեսական աճի, էլեկտրական մեքենաների տարածման և հեղուկ բնական գազի սպառման աճի ֆոնին: Չինաստան նավթի ներկրման ընդհանուր ծավալն այս տարի կրճատվել է 7,2%-ով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի, Իրանի և Վենեսուելայի մասնաբաժինը ծովային մատակարարումներում մեկ տարի առաջվա 24%-ի համեմատ աճել է մինչև 26%, իսկ Մերձավոր Արևելքին բաժին է ընկնում մոտ 60%:
Եվրոպան արդեն երեք տարի տարածաշրջանային մակարդակով մնում է ամերիկյան նավթի հիմնական գնորդը։
Առաջատար երկիրը մնում է Նիդեռլանդները, որը 2024 թվականին ԱՄՆ-ից ներմուծել է 194,4 մլն բարել նավթ։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Հարավային Կորեան (165,5 մլն բարել), որը փորձում է փոխհատուցել Ղազախստանից մատակարարումների նվազումը, որն ավելի ակտիվ է սկսել համագործակցել Իտալիայի հետ։
Մեծ Բրիտանիան այս տարի երրորդ տեղում է (11,8 մլն բարել), չորրորդում՝ Կանադան (102,3 մլն բարել), հինգերորդում՝ Իսպանիան (87,3 մլն բարել): Յոթերորդ տեղում Ֆրանսիան է (81,3 մլն բարել), իսկ ութերորդում՝ Թայվանը (80,4 մլն բարել):
15:46 28.12.2024
Ռոնալդուն ճանաչվել է Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստ. Globe Soccer AwardsՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում անցկացված Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Սալեմ Ալ-Դոսարին (երկուսն էլ՝ «Ալ Հիլյալ»), Ռիյադ Մահրեզը («Ալ Ահլի») և Սուֆիան Ռայիմին («Ալ Աին»): 39-ամյա Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստանում է այս մրցանակը: ...
15:40 28.12.2024
Ղրիմում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելՂրիմում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ՝ նավթամթերքի արտահոսքի հետևանքները վերացնելու նպատակով, որն առաջացել է Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Համապատասխան հրամանը ստորագրել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Այն հրապարակվել է Կրիմի կառավարության կայքում։ «2024 թվականի դեկտեմբերի 27-ին Ղրիմի Հանրապետության արտակարգ իրավիճակների կանխարգելման, վերացման և հրդեհային անվտանգության ապահովման հանձնաժողովի նիստի արձանագրությամբ, որը կապված է 2024 թ.-ի […] ...
15:35 28.12.2024
Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է․ ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին: Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է […] ...
15:30 28.12.2024
Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա SU527 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ ինքնաթիռում ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով, տեղեկացրել են ավիաընկերությունից: «Թռիչքի անվտանգության ապահովման նպատակով Դուբայ-Մոսկվա SU527 չվերթի օդանավի հրամանատարը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել հարկադրված վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում՝ ուղևորի դեստրուկտիվ վարքի պատճառով»,-հայտնել են ավիաընկերությունից։ Ալկոհոլային հարբածության նշաններով ուղևորն օդանավում կոպտորեն խախտել է վարքի […] ...
15:23 28.12.2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն ՍիմոնյանԱնհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» հայտնել է, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։ Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։ Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի […] ...
15:18 28.12.2024
Տոկաևը կոչ է արել թույլ չտալ Ակտաուի մոտ ավիավթարի մասին կեղծիքներ և սադրանքներԿարևոր է կանխել Ղազախստանի «Ակտաու» օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վերաբերյալ կեղծիքների և սադրանքների տարածումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արտակարգ իրավիճակին նվիրված հանդիպմանը։ «Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը»,- հանդիպումից հետո հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։ ...