2024-ը՝ Շենգավիթում․ քաղաքապետարանի տեսանյութը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+4.09 oC

2024-ը՝ Շենգավիթում․ քաղաքապետարանի տեսանյութը

21:40 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024թ. ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ընթացիկ տարում հաստատված ծրագրով վարչական շրջանում մեծ թափով շարունակվել են նոր բակերի կառուցման, նաև նախկինում շահագործման հանձնված բակերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

Ավելի քան 92 ավտոտնակների ու շուրջ 200 ցանկապատված տարածքների տեղում հանգստի հարմարավետ գոտիներ են ստեղծվել։

Հիմնանորոգվել է ավելի քան 22 բակային տարածք, որից 9-ում կառուցվել է ֆուտբոլի դաշտ։

Տեղադրվել է շուրջ 347 նստարան, 15 զրուցատաղավար, 31 խաղասարք, 41 մարզասարք և շուրջ 221 մեծ և փոքր աղբաման։

Ասֆալտապատվել է 81.500 քմ, նորոգվել է 1260 գծմ եզրաքար, 765 քմ հարթ և 8920 քմ թեք տանիք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է. վարչապետ

13:50 28.12.2024

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է. վարչապետ

«Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

13:46 28.12.2024

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, որի համար Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Մոսկվային՝ առանց դրա մասնակցության ապացույցների: Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտոր

13:40 28.12.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտոր

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 05։12-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհի մոտակայքում 2 ձնագնաց ավտոմեքենա և 1 տրակտոր արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:33 28.12.2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ […] ...

Ձյուն, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

13:25 28.12.2024

Ձյուն, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Ապարանի տարածաշրջանում, Ծիլքար գյուղում, […] ...

Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադարձել Մինսկ

13:19 28.12.2024

Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադարձել Մինսկ

Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Հայաստան ետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադարձել։ Այդ մասին Radar Armenia-ին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։ ...

BACK_TO_TOP