23:00 27.12.2024
Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է վաճառել մի շարք կենտրոնական պաշտպանների և կիսապաշտպանների, այդ թվում՝ Էրիկ Գարսիային, Անդրեաս Քրիստենսենին, Պաբլո Տորեին և Ֆրենկի դե Յոնգին։
Բացի դրանից, ակումբը պատրաստ է բաժանվել հարձակվող Անսու Ֆատիից, եթե ստանա շահավետ առաջարկ։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ձմռանը «Բարսելոնան» նախատեսում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։
14:50 28.12.2024
ՃՏՊ՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցում. կա տուժած14:39 28.12.2024
Մասկը հայտարարել է, որ Բայդենն իր նախագահական ժամկետի մեծ մասն անցկացրել է արձակուրդումԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր նախագահական ժամկետի գրեթե ամբողջ ժամանակահատվածն անցկացրել է արձակուրդում։ Միլիարդատերը մեկնաբանել է X ցանցում հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ Բայդենն արձակուրդում է անցկացրել 570 օր, ինչը կազմում է նրա նախագահության 40%-ը։ «Իրականում մոտ 100%»,- գրել է Մասկը։ ...
14:34 28.12.2024
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
14:29 28.12.2024
Կրեմլը չի մեկնաբանում Ակտաուում ինքնաթիռի կործանման վերաբերյալ ԱՄՆ հայտարարություններըՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Վաշինգտոնի հայտարարությունները Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ և առաջարկել է կենտրոնանալ օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովի խոսքերի վրա։ «Մենք տեսել ենք այդ հայտարարությունները: Այս դեպքում ես կցանկանայի հիշեցնել օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովի երեկվա հայտարարությունները, ով ասել է, որ Ռուսաստանը լիարժեք […] ...
14:24 28.12.2024
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվեցին պետությանը2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 և 36/1 հասցեների հողամասերի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Ծաղկաձոր քաղաքի Մ. […] ...
14:17 28.12.2024
Արդյո՞ք Արցախի ինքնորոշումը ի սկզբանե դատապարտված էր. Հեռանկար բանավեճԱրդյո՞ք Արցախի վերադարձը Ադրբեջանին ունեցել է այլընտրանք: Ճի՞շտ է, որ նախորդ բոլոր վարչակազմերը բանակցել են հենց տարածքային ամբողջականության վերականգնումը ենթադրող բանաձևերի շուրջ: Ո՞վ է ձախողել Լեռնային Ղարաբաղի պետականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի նախկին անդամ Հայկ Խանումյանը ու քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: […] ...
14:10 28.12.2024
Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները հանվել ենԿազանի օդանավակայանում հանվել են օդանավերի ընդունման և արտագնա թռիչքների սահմանափակումները 10:05-ից (մոսկովյան ժամանակով), տեղեկացրել է Ռոսավիացիան։ «Կազանի օդանավակայանում 10:05-ից հանվել են օդանավերի ընդունման և դուրսբերման սահմանափակումները», – հայտնել է Ռոսավիացիան։ Նշենք, որ ժամանակավոր սահմանափակումները ներդրվել էին քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։ ...