20:43 27.12.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում «Գեոինֆո» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։
Ասիական զարգացման բանկը, որպես տեխնիկական աջակցություն, դրամաշնորհ է հատկացրել, որի շրջանակներում հայաստանյան «Գեոինֆո» ՍՊ ընկերությունն առաջիկա ամիսներին կատարելու է Դեբեդ գետի ջրաբանական բնութագրերի հետազոտություն և երկարաժամկետ կտրվածքով մոդելավորում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված շրջակա միջավայրում կատարվող փոփոխությունները։ Ուսումնասիրության արդյունքում կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը, վեր կհանվեն գետին հարակից տարածքներում հնարավոր հեղեղման տեղամասերը։
Կատարված հետազոտություններն էլ հետագայում հաշվի կառնվեն Մ-6 միջպետական ճանապարհի՝ մայիսյան ջրհեղեղից տուժած հատվածների վերականգնման և խոցելի տեղամասերի բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելիս։
«Գեոինֆո» ՍՊԸ-ի մասնագետների հետ մեկնարկային հանդիպման ընթացքում Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են աշխատանքների կազմակերպման մեխանիզմները, աշխատանքային պլանը, հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը և այլ հարցեր։
13:09 28.12.2024
ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին և մրցանակաբաշխությանըԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է […] ...
13:00 28.12.2024
Որպես մանուկ գնացի Եվրո-2024-ին, մրցաշարից հետո հայտնի դարձա ամբողջ աշխարհում. Լամին Յամալ«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո խոսել է կարիերայում գրանցած կտրուկ առաջընթացի մասին: «Որպես մանուկ գնացի Եվրո-2024-ին, մրցաշարից հետո հայտնի դարձա ամբողջ աշխարհում։ Երբ խոսում էին ազգային հավաքականի մասին, ինձ որպես կարևոր խաղացող չէին նշում։ Բայց երբ վերադարձա, հասկացա, […] ...
12:48 28.12.2024
Հնդկաստանի ԱԳ նախարարը Թրամփի ապագա խորհրդականի հետ քննարկել է երկկողմ գործընկերությունըՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայքլ Վալցի հետ։ Այս մասին հայտարարել է հնդիկ նախարարը։ Նրա խոսքով, նրանք քննարկել են «երկկողմ գործընկերությունը և ընթացիկ գլոբալ խնդիրները»։ «Ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն», – ասել է Ջայշանքարը: Հնդկաստանի արտգործնախարարը երեքշաբթի օրն այցելել է […] ...
12:35 28.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ: ...
12:24 28.12.2024
Հրապարակվել է պատմության ամենաթերագնահատված ֆուտբոլիստների ցանկըԲրիտանական GiveMeSport պորտալի կազմած ցանկի համաձայն՝ ամենաթերագնահատված խաղացող է ճանաչվել Միքայել Լաուդրուպը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» և «Այաքս» ակումբներում։ 2006 թվականին Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լաուդրուպին ճանաչել է Դանիայի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։ Տասնյակի երկրորդ տեղում է «Բավարիայի» հարձակվող կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, իսկ երրորդը՝ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։ […] ...
12:10 28.12.2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայությանՀաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։ «Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: ...