20:12 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է (100 մետր):
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
11:58 28.12.2024
«Ոսկե գնդակը» պետք է ստանար Վինիսիուսը. Ռոնալդու11:58 28.12.2024
«Ոսկե գնդակը» պետք է ստանար Վինիսիուսը. ՌոնալդուԿրիշտիանու Ռոնալդուն Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքներին: «Վինիսիուսը ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Իմ կարծիքով` նա արժանի էր «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Նրա` երկրորդ տեղում հայտնվելն անարդարություն է: Մրցանակը տրվեց Ռոդրիին, նա ևս արժանի էր դրան։ Բայց ես կարծում եմ, որ Վինիսիուսը պետք է նվաճեր մրցանակը: Նա հաղթեց Չեմպիոնների […] ...
11:43 28.12.2024
Տիգրան Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներինԱմանորին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին: «Փորձեցինք սեր, ջերմություն ու տոնական մթնոլորտ փոխանցել նրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։ ...
11:29 28.12.2024
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճՀայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը: Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի […] ...
11:15 28.12.2024
Վինիսիուսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ, Յամալը` լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. Globe Soccer AwardsՄադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում ստացելէ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Վինիսիուսը 2024 թվականին բոլոր մրցաշարերում ակումբի և Բրազիլիայի հավաքականի կազմում խփել է 34 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ «Ռեալի» հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, հաղթել Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Միջմայրցամաքային գավաթում: […] ...
11:03 28.12.2024
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ․ Փաշինյան2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,-գրել է Փաշինյանը: ...