Ադրբեջանում հայտարարել են, որ AZAL ինքնաթիռի կործանման նախնական գնահատականը կարող է վկայել արտաքին միջամտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+3.09 oC

Ադրբեջանում հայտարարել են, որ AZAL ինքնաթիռի կործանման նախնական գնահատականը կարող է վկայել արտաքին միջամտության մասին

21:06 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս կարծելու, որ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտ կործանված AZAL ինքնաթիռի աշխատանքում արտաքին միջամտություն է եղել, ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը։

Նաբիևն ասել է, որ վիրավոր ուղևորները և ողջ մնացած բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ Գրոզնիում պայթյունի ձայն են լսել։

«Ինքնաթիռի թևի վրա հայտնաբերվել են անցքեր, իսկ օդանավի ներսում գրանցվել են ֆյուզելաժի վնաս և բեկորների հետքեր։ Տուժած Ռուսաստանի քաղաքացիները նաև հայտնել են, որ Գրոզնիում երեք պայթյուն են լսել: Նրանց խոսքով՝ դրսից պայթյունների ձայներ են լսվել, որից հետո ինչ-որ բան հարվածել է ինքնաթիռին»,- ընդգծել է նախարարը։

Նաբիևը խոսքով, Ղազախստանի պաշտոնյաները վկայակոչում են Ռոստովում դիսպետչերի կողմից առաջարկված ինքնաթիռում թթվածնի բալոնի պայթյունի վարկածը։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստուգել այդ տեղեկատվության ճշգրտությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով, ինքնաթիռի թռիչքի երթուղին վերլուծելիս կարելի է տեսնել, որ այն Մախաչկալայով փոխել է ուղղությունը դեպի Ակտաու։ Բացի այդ, հետաքննությունը կպարզի, թե ինչու է օդաչուն որոշում կայացրել վթարային վայրէջք կատարել։ Պարզաբանման կարիք ունի նաեւ օդանավում GPS-ի անջատման հարցը։

Նաբիևը նշել է, որ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետները բարձր են գնահատել ինքնաթիռի անձնակազմի գործողությունները, ովքեր հերոսություն են ցուցաբերել և կատարել օպտիմալ վայրէջք, ինչի շնորհիվ հաջողվել է փրկել ինքնաթիռում գտնվող բազմաթիվ ուղևորների։

«Ադրբեջանը, օգտվելով իր իրավունքից, հետաքննության գործընթացում ներգրավել է միջազգային խորհրդատուների և արդեն կապ է հաստատել նրանց հետ»,- ընդգծել է նա։

Նախարարը հայտնել է, որ Embraer 190 ինքնաթիռի կործանումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Նրա անդամները մեկնել են Ակտաու՝ վթարի հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու համար։ Նրանք զննել են դեպքի վայրը և հանդիպել Ադրբեջանի և այլ երկրների տուժած քաղաքացիների հետ։

«Embraer»-ի երկու մասնագետներ դեպքի վայրում են և աշխատում են քննչական խմբի կազմում, հավելել է նա։ Շաբաթ օրը հետաքննությանը կմիանան Բրազիլիայի փորձագետները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադարձել Մինսկ

13:19 28.12.2024

Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադարձել Մինսկ

Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Հայաստան ետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադարձել։ Այդ մասին Radar Armenia-ին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։ ...

Լարսը բեռնատարների համար փակ է

13:14 28.12.2024

Լարսը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին և մրցանակաբաշխությանը

13:09 28.12.2024

ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին և մրցանակաբաշխությանը

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է […] ...

Որպես մանուկ գնացի Եվրո-2024-ին, մրցաշարից հետո հայտնի դարձա ամբողջ աշխարհում. Լամին Յամալ

13:00 28.12.2024

Որպես մանուկ գնացի Եվրո-2024-ին, մրցաշարից հետո հայտնի դարձա ամբողջ աշխարհում. Լամին Յամալ

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո խոսել է կարիերայում գրանցած կտրուկ առաջընթացի մասին: «Որպես մանուկ գնացի Եվրո-2024-ին, մրցաշարից հետո հայտնի դարձա ամբողջ աշխարհում։ Երբ խոսում էին ազգային հավաքականի մասին, ինձ որպես կարևոր խաղացող չէին նշում։ Բայց երբ վերադարձա, հասկացա, […] ...

Հնդկաստանի ԱԳ նախարարը Թրամփի ապագա խորհրդականի հետ քննարկել է երկկողմ գործընկերությունը

12:48 28.12.2024

Հնդկաստանի ԱԳ նախարարը Թրամփի ապագա խորհրդականի հետ քննարկել է երկկողմ գործընկերությունը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայքլ Վալցի հետ։ Այս մասին հայտարարել է հնդիկ նախարարը։ Նրա խոսքով, նրանք քննարկել են «երկկողմ գործընկերությունը և ընթացիկ գլոբալ խնդիրները»։ «Ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն», – ասել է Ջայշանքարը: Հնդկաստանի արտգործնախարարը երեքշաբթի օրն այցելել է […] ...

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ին

12:35 28.12.2024

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:   ...

BACK_TO_TOP