21:32 27.12.2024
Ադրբեջանի ավիացիոն իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի 10 քաղաքներ, հաղորդում է AZAL ավիաընկերությունը։
Ըստ ավիաընկերության՝ Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության որոշմամբ դեկտեմբերի 28-ից սահմանափակումներ են մտցվում Բաքվից Ռուսաստանի Դաշնության հետևյալ քաղաքներ՝ Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Սարատով, Նիժնի Նովգորոդ, Վլադիկավկազ թռիչքների համար։ Միևնույն ժամանակ ընկերությունը նշում է, որ դեկտեմբերի 25-ից սահմանափակումներ են մտցվել Գրոզնի և Մախաչկալա թռիչքների համար։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս սահմանափակումները վերաբերում են բոլոր ավիաընկերությունների թռիչքներին։
Միևնույն ժամանակ, AZAL-ը նշում է, որ Ակտաուում ընկերության ինքնաթիռի կործանման նախնական պատճառը «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցությունն է»։
Անցած չորեքշաբթի ադրբեջանական Arilines (AZAL) Embraer ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում, կործանվել է Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Նրանցից 42-ը Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ են։ Զոհվել է 38 մարդ։
13:40 28.12.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտորԴեկտեմբերի 28-ին՝ ժամը 05։12-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհի մոտակայքում 2 ձնագնաց ավտոմեքենա և 1 տրակտոր արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից […] ...
13:33 28.12.2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ […] ...
13:25 28.12.2024
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Ապարանի տարածաշրջանում, Ծիլքար գյուղում, […] ...
13:19 28.12.2024
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադարձել ՄինսկԲելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Հայաստան ետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադարձել։ Այդ մասին Radar Armenia-ին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։ ...
13:14 28.12.2024
Լարսը բեռնատարների համար փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
13:09 28.12.2024
ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին և մրցանակաբաշխությանըԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է […] ...