19:42 27.12.2024
Այս տարի ՆԳ նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթ, որով կներդրվի ուժի կիրառման հստակ ստանդարտ։ Ստանդարտի ուժի մեջ մտնելուն ընդառաջ ՆԳՆ սկսել է վերապատրաստումներ իրականացնել և կատարելագործվում են ծառայողների մասնագիտական հմտությունները։
ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել «Ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը» խորագրով եռօրյա դասընթաց։
Երկու մասից բաղկացած դասընթացի տեսական հատվածում մասնակիցներն ուսումնասիրել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների գործադրման վերաբերյալ իրավական փաստաթղթեր։ Նրանք քննարկել են նաև ծառայության ընթացքում ծագած խնդիրներ և խնդրահարույց իրավիճակներ։
Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում:
11:58 28.12.2024
«Ոսկե գնդակը» պետք է ստանար Վինիսիուսը. Ռոնալդու11:58 28.12.2024
«Ոսկե գնդակը» պետք է ստանար Վինիսիուսը. ՌոնալդուԿրիշտիանու Ռոնալդուն Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքներին: «Վինիսիուսը ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Իմ կարծիքով` նա արժանի էր «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Նրա` երկրորդ տեղում հայտնվելն անարդարություն է: Մրցանակը տրվեց Ռոդրիին, նա ևս արժանի էր դրան։ Բայց ես կարծում եմ, որ Վինիսիուսը պետք է նվաճեր մրցանակը: Նա հաղթեց Չեմպիոնների […] ...
11:43 28.12.2024
Տիգրան Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներինԱմանորին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին: «Փորձեցինք սեր, ջերմություն ու տոնական մթնոլորտ փոխանցել նրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։ ...
11:29 28.12.2024
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճՀայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը: Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի […] ...
11:15 28.12.2024
Վինիսիուսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ, Յամալը` լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. Globe Soccer AwardsՄադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում ստացելէ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Վինիսիուսը 2024 թվականին բոլոր մրցաշարերում ակումբի և Բրազիլիայի հավաքականի կազմում խփել է 34 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ «Ռեալի» հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, հաղթել Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Միջմայրցամաքային գավաթում: […] ...
11:03 28.12.2024
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ․ Փաշինյան2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,-գրել է Փաշինյանը: ...