Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+2.09 oC

Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը

19:50 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարության կողմից ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի շահառուների վերապատրաստումների 1-ին փուլը, որին մասնակցել են վարչական մասնագիտացմամբ դատարանների գրասենյակների աշխատակիցները, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների օգնականներ, գործավարներ և նիստերի քարտուղարներ:

Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը համակարգի վերապատրաստման մասնակիցներին ներկայացնելով էլեկտրոնային համակարգը՝ հայտնել է, որ 2023 թ. հունիսին կնքված պայմանագրի շրջանակում արդեն իսկ մշակվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և նախարարությունը գտնվում է համակարգի պիլոտային գործարկման փուլում: Ափոփելով վերապատրաստումների 1-ի փուլը՝ նշվել է, որ նախարարությունը 2025 թ. հունվարին իրականացնելու է վարչական մասնագիտացմամբ դատավորների, փաստաբանների և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստումներ՝ միաժամանակ ապահովելով նաև համակարգի պիլոտային գործարկում հենց դատարաններում։

Վերապատրաստումների ընթացքում հավաքագրվել են վերապատրաստման մասնակիցների ընթացիկ առաջարկները՝ համակարգի վերջնական կարգաբերումների շրջանակում հասցեագրելու նպատակով:

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2025 թ. 1-ին կիսամյակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրապարակվել է պատմության ամենաթերագնահատված ֆուտբոլիստների ցանկը

12:24 28.12.2024

Հրապարակվել է պատմության ամենաթերագնահատված ֆուտբոլիստների ցանկը

Բրիտանական GiveMeSport պորտալի կազմած ցանկի համաձայն՝ ամենաթերագնահատված խաղացող է ճանաչվել Միքայել Լաուդրուպը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» և «Այաքս» ակումբներում։ 2006 թվականին Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լաուդրուպին ճանաչել է Դանիայի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։ Տասնյակի երկրորդ տեղում է «Բավարիայի» հարձակվող կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, իսկ երրորդը՝ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։ […] ...

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

12:10 28.12.2024

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։ «Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

12:00 28.12.2024

SHANTNEWS

«Ոսկե գնդակը» պետք է ստանար Վինիսիուսը. Ռոնալդու

11:58 28.12.2024

«Ոսկե գնդակը» պետք է ստանար Վինիսիուսը. Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքներին: «Վինիսիուսը ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Իմ կարծիքով` նա արժանի էր «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Նրա` երկրորդ տեղում հայտնվելն անարդարություն է: Մրցանակը տրվեց Ռոդրիին, նա ևս արժանի էր դրան։ Բայց ես կարծում եմ, որ Վինիսիուսը պետք է նվաճեր մրցանակը: Նա հաղթեց Չեմպիոնների […] ...

Տիգրան Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին

11:43 28.12.2024

Տիգրան Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին

Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին: «Փորձեցինք սեր, ջերմություն ու տոնական մթնոլորտ փոխանցել նրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։ ...

Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ

11:29 28.12.2024

Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ

Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը: Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի […] ...

BACK_TO_TOP