Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+2.09 oC

Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն

18:40 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում խորհրդատվական/աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական/աուդիտորական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունները,

Փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրում: ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարի փոխհատուցման չափը նվազեցնել՝ 20%-ի փոխարեն սահմանել 10%, 50%-ի փոխարեն 30%, իսկ 70%-ի փոխարեն սահմանել 50%: Ծրագրի արդյունքում ակնկալվում է՝ տարեկան առնվազն 1200 նոր/չօգտագործված մեքենասարքավորումների ներդրում կազմակերպություններում, տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, նպատակային ոլորտներում տարեկան առնվազն 50 բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածություն։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2022 թ. մարտից՝ ծրագրի մեկնարկից սկսած, մինչև 2024 թ. դեկտեմբեր 1-ը կնքվել է 6559 պայմանագիր՝ 341,8 մլրդ դրամ ընդհանուր պորտֆելով: Հաշվի առնելով ծրագրի պահանջարկը՝ առաջարկվել է երկարաձգել նպատակային ծրագրի վերջնաժամկետը:

Անդրադառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրին՝ նախարարը նշել է.

«2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը շուրջ 60 կազմակերպություններից ստացվել է 763 հայտ: Այս պահին շահառու կազմակերպությունների քանակը 45-ն է՝ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Առաջարկվում են հետևյալ բովանդակային փոփոխությունները. շահառուների ցանկից հանել ֆինանսական և ապահովագրական գործունեություն և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, քանի որ ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ունի բարձր ինքնաֆինանսավորման հնարավորություններ՝ շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության մակարդակի, իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք, որ խիստ մրցակցային և հաճախ ցածր հավելյալ արժեք ստեղծող ոլորտ է»:

Թեմային շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ․ Փաշինյան

11:03 28.12.2024

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ․ Փաշինյան

2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,-գրել է Փաշինյանը: ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:52 28.12.2024

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թումանյանի, Գուգարքի, Ճամբարակի, Թալինի, Վայքի, Գորիսի, Տավուշի, Մարտունիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արագածից տարածաշրջանում բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածից մինչեւ Ծիլքար ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց, Սարավանի լեռնանցքները և Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի, Արտաշատի, Եղեգնաձորի, Աբովյանի տարածաշրջաններում և Վարդենյաց […] ...

«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ. Globe Soccer Awards

10:41 28.12.2024

«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ. Globe Soccer Awards

Դուբայում ընթացող Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տարվա լավագույն թիմ: «Ռեալը» նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Լա լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: ...

ԱՄՆ-ը դեկտեմբերի 30-ին կհայտարարի Կիևին 1,25 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին

10:30 28.12.2024

ԱՄՆ-ը դեկտեմբերի 30-ին կհայտարարի Կիևին 1,25 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին

Միացյալ Նահանգները Ուկրաինային կուղարկի 1,25 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի «զգալի քանակությամբ զինամթերք», այդ թվում՝ NASAMS և HAWK հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Բացի այդ, Կիևին կտրամադրվեն Stinger հրթիռներ և 155 և 105 մմ տրամաչափի հրետանային […] ...

Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

10:16 28.12.2024

Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ […] ...

Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է

09:58 28.12.2024

Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է

Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է։ Ուսիկի խոսքերով՝ նա ենթադրել է, որ ոչ ոք չի կասկածի իր կրած ժամացույցի իրականը լինելու մասին։ «Ես Թուրքիայում էի մարզումներից մեկի ժամանակ և տեսա, որ լողափին մի քանի տղաներ Rolex են վաճառում։ Մտածեցի՝ եթե դրանք գնեմ, ոչ ոք չի կռահի, որ […] ...

BACK_TO_TOP