Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԿԲ-ի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+2.09 oC

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԿԲ-ի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ

17:39 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բանկի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել է բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման և կառավարման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներում ապահովագրության մեխանիզմների ներդրման նպատակահարմարությունը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ կոմիտեն մշակում է բազմաբնակարան շենքերի կառավարմանը, անձնագրավորմանը, բնակարանային ֆոնդի ռենովացիային վերաբերող նախագծեր։ Նախատեսվում է ձևավորել շենքերի վերաբերյալ տեղեկատվական համակարգ։ Բացի այդ, գալիք տարում ուժի մեջ կմտնի բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարմանը վերաբերող կարգավորումը։

«Այս ամենը թույլ կտա ունենալ Հայաստանի բնակարանային ֆոնդի ամբողջական պատկերը, ձևավորել շենքերի արդյունավետ շահագործման մեխանիզմներ և իրագործել բնակֆոնդի թարմացման ծրագրեր։ Այս ամբողջ շղթայում, կարծում ենք, կարևոր գործիք կարող է լինել ապահովագրությունը՝ ինչպես նպաստելու շենքերի պատշաճ պահպանմանը, այնպես էլ հստակեցնելու պատասխանատվությունների շրջանակը, կանխարգելելու հատկապես տարերային աղետների հնարավոր վնասները»,-ընդգծել է կոմիտեի նախագահը։

Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ապահովագրման հնարավոր մի քանի տարբերակներ: Արդյունավետ մեխանիզմների ներդրման նպատակով դիտարկվել է պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը։ Կարևորվել է նաև այս բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը։

Կենտրոնական բանկի գործընկերների ներգրավմամբ կոմիտեն շարունակելու է քննարկումներն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:52 28.12.2024

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թումանյանի, Գուգարքի, Ճամբարակի, Թալինի, Վայքի, Գորիսի, Տավուշի, Մարտունիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արագածից տարածաշրջանում բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածից մինչեւ Ծիլքար ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց, Սարավանի լեռնանցքները և Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի, Արտաշատի, Եղեգնաձորի, Աբովյանի տարածաշրջաններում և Վարդենյաց […] ...

«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ. Globe Soccer Awards

10:41 28.12.2024

«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ. Globe Soccer Awards

Դուբայում ընթացող Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տարվա լավագույն թիմ: «Ռեալը» նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Լա լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: ...

ԱՄՆ-ը դեկտեմբերի 30-ին կհայտարարի Կիևին 1,25 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին

10:30 28.12.2024

ԱՄՆ-ը դեկտեմբերի 30-ին կհայտարարի Կիևին 1,25 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին

Միացյալ Նահանգները Ուկրաինային կուղարկի 1,25 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի «զգալի քանակությամբ զինամթերք», այդ թվում՝ NASAMS և HAWK հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Բացի այդ, Կիևին կտրամադրվեն Stinger հրթիռներ և 155 և 105 մմ տրամաչափի հրետանային […] ...

Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

10:16 28.12.2024

Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ […] ...

Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է

09:58 28.12.2024

Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է

Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է։ Ուսիկի խոսքերով՝ նա ենթադրել է, որ ոչ ոք չի կասկածի իր կրած ժամացույցի իրականը լինելու մասին։ «Ես Թուրքիայում էի մարզումներից մեկի ժամանակ և տեսա, որ լողափին մի քանի տղաներ Rolex են վաճառում։ Մտածեցի՝ եթե դրանք գնեմ, ոչ ոք չի կռահի, որ […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

09:41 28.12.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...

BACK_TO_TOP