17:46 27.12.2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են ավարտվող տարվա արդյունքները:
«Տարին լավ անցավ մեզ համար, բայց կարող էր ավելի լավը լինել: Լավ էր, որովհետև դեռ տեղ ունենք ավելացնելու: Մենք բարձրացրել ենք նշաձողը, ի դեպ, մենք ենք մեր նշաձողը սահմանում: Հատուկ պահանջներ չկան, քանի որ պայմաններ չկան, որպեսզի ինչ-որ պահանջներ լինեն:
Ինչ-որ բան չստացվեց. խոսքն Օլիմպիական խաղերի մասին է: Մենք կարող էինք ոսկե մեդալ նվաճել: Չունեինք արծաթե մեդալ, դա էլ ունեցանք: Բրոնզ, հիմա էլ արծաթ: Եթե ուշադրություն եք դարձրել, ապա մենք աստիճանաբար ենք գնում վերև»,- նշել է Հակոբ Սերոբյանը:
Արթուր Դավթյանը նույնպես գոհ է անցնող տարվանից:
«Մի կողմից ուրախ էի, որ մեդալ եմ նվաճել, որովհետև հնարավոր է, որ չնվաճեի այդ մեդալը, մյուս կողմից էլ տխուր էի, որովհետև ամեն ինչ արել էի ոսկե մեդալի արժանանալու համար: Ես առավելագույնն եմ արել, սակայն մրցավարներն այդպիսի որոշում կայացրին»,- ասել է 32-ամյա մարզմնամարզիկը:
Հիշեցնենք, որ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթում Հակոբ Սերոբյանը ճանաչվել էր լավագույն մարզիչ, իսկ Արթուր Դավթյանը 3 լավագույն մարզիկներից մեկն էր:
10:41 28.12.2024
«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ. Globe Soccer AwardsԴուբայում ընթացող Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տարվա լավագույն թիմ: «Ռեալը» նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Լա լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: ...
10:30 28.12.2024
ԱՄՆ-ը դեկտեմբերի 30-ին կհայտարարի Կիևին 1,25 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասինՄիացյալ Նահանգները Ուկրաինային կուղարկի 1,25 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի «զգալի քանակությամբ զինամթերք», այդ թվում՝ NASAMS և HAWK հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Բացի այդ, Կիևին կտրամադրվեն Stinger հրթիռներ և 155 և 105 մմ տրամաչափի հրետանային […] ...
10:16 28.12.2024
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվելԴեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ […] ...
09:58 28.12.2024
Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ էՈւկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է։ Ուսիկի խոսքերով՝ նա ենթադրել է, որ ոչ ոք չի կասկածի իր կրած ժամացույցի իրականը լինելու մասին։ «Ես Թուրքիայում էի մարզումներից մեկի ժամանակ և տեսա, որ լողափին մի քանի տղաներ Rolex են վաճառում։ Մտածեցի՝ եթե դրանք գնեմ, ոչ ոք չի կռահի, որ […] ...
09:41 28.12.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներըԴեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...
09:25 28.12.2024
Փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենանԴեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտո-ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորակից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե.)։ ...