16:50 27.12.2024
Ադրբեջանական ավիաուղիները (AZAL), որին պատկանում էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռը, վթարի նախնական պատճառն է անվանել «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցությունը»։
«Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության հետ համաձայնությամբ «Բաքվից դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ թռիչքները չեղարկելու մասին» որոշումը հիմնված է J2 չվերթն իրականացնող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքների վրա։ Խոսքը ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության մասին է և հաշվի է առնում թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկը»,- ասվում է ավիաընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ բացատրելով թռիչքների դադարեցման պատճառը։
Ավելի վաղ AZAL-ը հայտարարել էր, որ ընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստանի յոթ քաղաքներ՝ մինչև վթարի հետաքննության ավարտը։
09:41 28.12.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներըԴեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...
09:25 28.12.2024
Փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենանԴեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտո-ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորակից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե.)։ ...
09:09 28.12.2024
Սելարայանը վերադարձավ ԱրգենտինաՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Սելարայանը «Ալ-Ֆատեհից» գնել է իր տրանսֆերային իրավունքները և «Բելգրանոյին» միացել է անվճար։ Կողմերի միջև կնքվել է երկու տրավա պայմանագիր՝ մինչև 2027 թվականի դեկտեմբեր։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Սելարայանը «Ալ-Ֆատեհի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և […] ...
08:41 28.12.2024
ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներԴեկտեմբերի 27-ին, ժամը 22:04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Պ․, […] ...
00:00 28.12.2024
Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվելԵմենի մայրաքաղաք Սանայում ուրբաթ օրը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել միջազգային օդանավակայանը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ Հարվածներից հետո, ըստ լրատվամիջոցների, մի քանի պայթյուն է որոտացել Սանայում։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ Սանայի վրա օդային հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Ըստ հեռուստաալիքի՝ հարձակման թիրախը եղել է քաղաքի արևմուտքում գտնվող Մայն վարչական շրջանը։ […] ...
23:56 27.12.2024
Գուկեշն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բայց աշխարհի լավագույն շախմատիստը ես եմ. ԿարլսենՆորվեգացի նախկին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ ինքը ոչ թե հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուին, այլ իրեն է աշխարհի լավագույն շախմատիստ համարում։ Կարլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանել է 2013-ից 2023 թվականներին։ Նա հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնության տիտղոսը չորս անգամ։ Հետո Մագնուսը կամավոր հրաժարվել է հինգերորդ պաշտպանության հնարավորությունից, և 2023 թվականին տիտղոսն անցել է չինացի […] ...