ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը

17:02 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը:

«Տեղեկացնում ենք, որ նախարարությունն ընդամենը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգևատրման գործող օրենսդրությունը, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները և պարգևատրումները համարվում են լրացուցիչ աշխատավարձ, որը պետք է սահմանվի գործատուի իրավական ակտով։ Հետևաբար, որևէ դպրոցի տնօրենի պարգևավճարի սահմանումը պետք է իրականացվի տվյալ դպրոցի լիազոր մարմնի հրամանով՝ օրենսդրության համաձայն։

Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ սա վերաբերում է միայն դպրոցների գործադիր մարմնին՝ տնօրենին և վարչատնտեսական համակարգողին (առկայության դեպքում), իսկ դպրոցների մնացյալ աշխատակազմի պարգևատրումը հանդիսանում է դպրոցների իրավասության շրջանակում գտնվող հարց և կարող է իրականացվել հենց իրենց կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում։ Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ խոսքը վերաբերում է տարիներ շարունակ գործող օրենսդրությանը, որի իմացությունը և կիրառությունը առաջին հերթին դպրոցների գործադիր մարմնի՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի անմիջական պարտականությունն են։

Ինչ վերաբերում է շրջանառվող այն տեղեկատվությանը, թե դպրոցներից հետ է գանձվել տնտեսված միջոցների մի մասը, պետք է նշել, որ ՀՀ կառավարության 22․09․2022թ․ թիվ 1481-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգի համապատասխան տնտեսված միջոցները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նույն կարգի 7-րդ կետի համաձայն, ՀՀ մարզերից և Երևան քաղաքից հավաքագրել է ուսումնական հաստատությունների կապիտալ հրատապ անելիքները և առաջիկայում պատրաստվում է Կառավարության քննարկմանը ներկայացնել տնտեսված միջոցների մյուս մասը այդ հրատապ կարիքներին ուղղելու նախագիծը։

Հարկ է նշել նաև, որ հրատապ կարիքներին արձագանք է տրվում նաև նախարարության արագ արձագանքման ֆոնդի շրջանակում՝ հիմնականում դպրոցների տանիքների, սանհանգույցների, ջեռուցման հարցերի կարգավորման համար։ 2024 թվականին այս ֆոնդի շրջանակում արդեն իսկ աջակցություն է տրվել շուրջ 25 դպրոցի, սկզբնապես նախատեսված միջոցները տարվա ընթացքում ավելացվել են շուրջ 30 մլն ՀՀ դրամով»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սելարայանը վերադարձավ Արգենտինա

09:09 28.12.2024

Սելարայանը վերադարձավ Արգենտինա

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Սելարայանը «Ալ-Ֆատեհից» գնել է իր տրանսֆերային իրավունքները և «Բելգրանոյին» միացել է անվճար։ Կողմերի միջև կնքվել է երկու տրավա պայմանագիր՝ մինչև 2027 թվականի դեկտեմբեր։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Սելարայանը «Ալ-Ֆատեհի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և […] ...

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:41 28.12.2024

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 22:04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Պ․, […] ...

Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվել

00:00 28.12.2024

Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվել

Եմենի մայրաքաղաք Սանայում ուրբաթ օրը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել միջազգային օդանավակայանը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ Հարվածներից հետո, ըստ լրատվամիջոցների, մի քանի պայթյուն է որոտացել Սանայում։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ Սանայի վրա օդային հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Ըստ հեռուստաալիքի՝ հարձակման թիրախը եղել է քաղաքի արևմուտքում գտնվող Մայն վարչական շրջանը։ […] ...

Գուկեշն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բայց աշխարհի լավագույն շախմատիստը ես եմ. Կարլսեն

23:56 27.12.2024

Գուկեշն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բայց աշխարհի լավագույն շախմատիստը ես եմ. Կարլսեն

Նորվեգացի նախկին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ ինքը ոչ թե հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուին, այլ իրեն է աշխարհի լավագույն շախմատիստ համարում։ Կարլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանել է 2013-ից 2023 թվականներին։ Նա հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնության տիտղոսը չորս անգամ։ Հետո Մագնուսը կամավոր հրաժարվել է հինգերորդ պաշտպանության հնարավորությունից, և 2023 թվականին տիտղոսն անցել է չինացի […] ...

2024 թվականին գրեթե կիսով չափ կրճատվել է ԱՄՆ-ի նավթի արտահանումը Չինաստան

23:52 27.12.2024

2024 թվականին գրեթե կիսով չափ կրճատվել է ԱՄՆ-ի նավթի արտահանումը Չինաստան

Ամերիկյան նավթի արտահանումը Չինաստան 2024 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Kpler-ի տվյալները։ ԱՄՆ-ն այս տարի Չինաստան է արտահանել 81,1 մլն բարել նավթ, ինչը 46%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ (150,6 մլն բարել): Այսպիսով, Չինաստանը երկրորդից իջել է վեցերորդ տեղը ամերիկյան նավթի խոշորագույն գնորդների շարքում։ Չինաստանի նավթի պահանջարկը նվազում է երկրի […] ...

Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահին խոստացել է ավելացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Բալթիկ ծովում

23:48 27.12.2024

Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահին խոստացել է ավելացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Բալթիկ ծովում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Բալթիկ ծովում կրիտիկական ենթակառուցվածքներին հասցված վնասը և նրան խոստացել մեծացնել ռազմական ներկայությունը Բալթիկայում, հայտնում է Yle-ն։ «Ես խոսեցի Ալեքսանդր Ստուբի հետ ստորջրյա մալուխների խափան ման հետ կապված հնարավոր դիվերսիայի վերաբերյալ՝ Ֆինլանդիայի ղեկավարությամբ իրականացվող հետաքննության մասին, ես հայտնեցի իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունը: ՆԱՏՕ-ն […] ...

BACK_TO_TOP