12:20 27.12.2024
1918 թ. օսմանյան գրավումով սկիզբ առան և 1919 թ. թուրք-ադրբեջանական համատեղ գործողություններով շարունակվեցին Նախիջևանի գավառում հայերի զանգվածային սպանությունները և տեղահանությունը: Որպես հետևանք՝ հայերը Նախիջևանում դարձան բացարձակ փոքրամասնություն: Այս մասին հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտը։
1919 թ. դեկտեմբերի 21-ից 26-ը հարձակման և կոտորածի էին ենթարկվել նաև Ներքին և Վերին Ագուլիս գյուղերի հայերը:
Ինչով էր առանձնահատուկ Ագուլիսը
Վերին Ագուլիս գյուղը (ներկայումս` Վերին (Յուխարը) Այլիս՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջան) եղել է պատմական Գողթան գավառի թեմական կենտրոնը՝ Սբ. Թովմա առաքյալի վանքով: Պատմականորեն տեղի հայերին անվանել են զոկեր, որոնք ունեին իրենց հատուկ խոսվածքը: Իրանական տիրապետության շրջանում Ագուլիսը և Արաքս գետի հովտում հայաբնակ այլ վայրերը տնտեսական և մշակութային վերելք ապրեցին՝ պայմանավորված հայ վաճառականների առաջխաղացմամբ և հարստությամբ։ 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Ագուլիսն անցավ ռուսական տիրապետության տակ, այնտեղ ու մոտակա գյուղերում որոշ հայ ընտանիքներ հիմնել էին իրենց առևտրական ընկերությունները, որոնք զբաղվում էին մետաքսի, բամբակի և բրդի տարանցիկ առևտրով։ Հայկական թաղամասում գտնվող շուկայում խանութների ու կրպակների մեծ մասը պատկանում էր հայ վաճառականներին ու արհեստավորներին: Հարուստ ագուլիսահայերի հովանավորությամբ գյուղում գործում էին տղաների և աղջիկների ուսումնարաններ: Երվանդ Լալայանը նկատում էր, որ Վերին Ագուլիսում գրեթե բոլորը եվրոպական ոճի հագուստ էին կրում, իսկ բարձրագույն կրթություն ստանալը Ագուլիսի հարուստ ընտանիքների միջև մրցակցության և հեղինակության ցուցիչներից էր։ 1919 թ․ սեպտեմբերի 23-ին Ագուլիս այցելած Ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցներ Քլարենս Աշերը և Քարլթոն Այերը Ագուլիսը նկարագրել էին որպես դրախտային պարտեզ՝ վերին թաղամասի պատշգամբներով ու խաղողի այգիներով, կոկիկ տներով և քաղաքավարի մարդկանցով, ովքեր «պատիվ կբերեին ցանկացած քաղաքկրթված հասարակությանը»:
1918 թ․ Հայաստանի անկախացումից և Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունից հետո Նախիջևանն ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության կազմում։ Վերին Ագուլիսը դարձավ Նախիջևանի Գողթան գավառի վարչական կենտրոնը: Ագուլիսում տեղի ունեցած իրադարձությունները վճռորոշ էին գավառի ճակատագրի համար։
00:00 28.12.2024
Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվելԵմենի մայրաքաղաք Սանայում ուրբաթ օրը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել միջազգային օդանավակայանը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ Հարվածներից հետո, ըստ լրատվամիջոցների, մի քանի պայթյուն է որոտացել Սանայում։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ Սանայի վրա օդային հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Ըստ հեռուստաալիքի՝ հարձակման թիրախը եղել է քաղաքի արևմուտքում գտնվող Մայն վարչական շրջանը։ […] ...
23:56 27.12.2024
Գուկեշն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բայց աշխարհի լավագույն շախմատիստը ես եմ. ԿարլսենՆորվեգացի նախկին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ ինքը ոչ թե հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուին, այլ իրեն է աշխարհի լավագույն շախմատիստ համարում։ Կարլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանել է 2013-ից 2023 թվականներին։ Նա հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնության տիտղոսը չորս անգամ։ Հետո Մագնուսը կամավոր հրաժարվել է հինգերորդ պաշտպանության հնարավորությունից, և 2023 թվականին տիտղոսն անցել է չինացի […] ...
23:52 27.12.2024
2024 թվականին գրեթե կիսով չափ կրճատվել է ԱՄՆ-ի նավթի արտահանումը ՉինաստանԱմերիկյան նավթի արտահանումը Չինաստան 2024 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Kpler-ի տվյալները։ ԱՄՆ-ն այս տարի Չինաստան է արտահանել 81,1 մլն բարել նավթ, ինչը 46%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ (150,6 մլն բարել): Այսպիսով, Չինաստանը երկրորդից իջել է վեցերորդ տեղը ամերիկյան նավթի խոշորագույն գնորդների շարքում։ Չինաստանի նավթի պահանջարկը նվազում է երկրի […] ...
23:48 27.12.2024
Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահին խոստացել է ավելացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Բալթիկ ծովումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Բալթիկ ծովում կրիտիկական ենթակառուցվածքներին հասցված վնասը և նրան խոստացել մեծացնել ռազմական ներկայությունը Բալթիկայում, հայտնում է Yle-ն։ «Ես խոսեցի Ալեքսանդր Ստուբի հետ ստորջրյա մալուխների խափան ման հետ կապված հնարավոր դիվերսիայի վերաբերյալ՝ Ֆինլանդիայի ղեկավարությամբ իրականացվող հետաքննության մասին, ես հայտնեցի իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունը: ՆԱՏՕ-ն […] ...
23:44 27.12.2024
«Ռեալը» հետաքրքրված է «Ինտերի» աստղովՄադրիդի «Ռեալը» ծրագրում է 2025 թվականին ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը։ «Ռեալի» առաջնահերթ թեկնածուն Մյունխնի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն է։ Սակայն մադրիդյան ակումբը ունի նաև այլընտրանքային տարբերակներ։ Դրանցից մեկը «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն է։ Այս մասին հայտնում է FCInterNews-ը։ Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը: Նշվում է, որ […] ...
23:40 27.12.2024
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբՉինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ՝ կապված Թայվանի իշխանություններին զենք վաճառելու և ռազմական օգնության հետ, գրում է Global Times-ը։ Պատժամիջոցների ցանկը ներառում է Insitu, Inc., Hudson Technologies Co.-ը, Saronic Technologies Inc-ը.; Raytheon Canada-ն և Raytheon Australia-ն, որոնք Raytheon ռազմարդյունաբերական ընկերության ստորաբաժանումներն են, և Aerkomm Inc. և Oceaneering International Inc.-ը, ինչպես նաև ղեկավարությունը: […] ...