Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--1.91 oC

Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

11:30 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին:

Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։

Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը նպատակ ունեն համագործակցության միջոցով Հայաստանում զարգացնելու ժամանակակից իրավաբանական կրթությունը՝ նպաստելով իրավաբանական և հարակից կրթական ոլորտների միջև գիտելիքի ու փորձի փոխանակմանը, կրթության և պրակտիկայի արդիականացմանն ու կատարելագործմանը։

Իրավաբանական լաբորատորիան հիմնադրվել է որպես ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում, որը տեղակայվելու և գործելու է Գլխավոր դատախազության վարչական շենքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարն ամփոփել է 2024թ.-ը

20:38 14.01.2025

Արդարադատության նախարարն ամփոփել է 2024թ.-ը

«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման առումով». այս մասին այսօր ասել է Արդարադատության նախարարն՝ իր ամփոփիչ ասուլիսին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային

20:22 14.01.2025

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Զրուցակիցները ողջունել են երկկողմ հարաբերությունների համակողմանի խորացման ու զարգացման ընթացիկ դինամիկան և արձանագրել, որ առկա ներուժն անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել: Հանդիպման ընթացքում արծարծվել են փոխգործակցության ընդլայնման, կրթության, մշակույթի […] ...

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի «Վանում»

20:18 14.01.2025

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի «Վանում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երրորդ դարպասապահ Արսեն Բեգլարյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից» և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Չարենցավանի «Վան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա Բեգլարյանը հանդես է եկել նաև «Միկա», «Գանձասար», «Ալաշկերտ», «Ուրարտու», բելառուսական «Դնեպրո» Մոգիլյով, լատվիական «Լիեպայա» ակումբներում։ Բեգլարյանը 16 խաղում պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: ...

Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է

20:12 14.01.2025

Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում կձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն

20:05 14.01.2025

Միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում կձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով 2026 թվականին նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 համարով, որի գործարկմամբ կդադարեցվի 911, 102 և 103 հեռախոսահամարների սպասարկումը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Ներքին գործերի նախարարությունը նշված կոնցեպտը իրականացնելու նպատակով համագործակցում է Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում ներգրավված […] ...

SHANTNEWS

20:00 14.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP