22:08 26.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ամերիկյան The Hill թերթում հրապարակված հոդվածը, որը Կոնգրեսին կոչ է անում արգելափակել իր վերադարձը իշխանության՝ վկայակոչելով Սահմանադրության 14-րդ ուղղման դրույթները։
«The Hill-ը փորձում է խռովությո՞ւն կազմակերպել»,-գրել է Թրամփն իր TRUTH Social սոցիալական ցանցում՝ արձագանքելով հրապարակմանը։
The Hill-ն ավելի վաղ կոչ էր արել Կոնգրեսին կիրառել իր սահմանադրական լիազորությունները՝ Թրամփի պաշտոնավարումը արգելափակելու համար: Հոդվածի հեղինակներ՝ փաստաբաններ Էվան Դևիսը և Դեյվիդ Շուլտը, ասել են, որ Թրամփի գործողությունները վերաբերում են 14-րդ ուղղման 3-րդ կետին, որն արգելում է մարդկանց, ովքեր մասնակցել են ապստամբությանը կամ օգնություն են ցուցաբերել Սահմանադրության թշնամիներին, զբաղեցնել պետական պաշտոններ:
The Hill-ը թվարկել է ապացույցներ, որոնք կապում են Թրամփին ենթադրյալ ապստամբության հետ, ներառյալ նրա երկրորդ իմպիչմենտը 2021 թվականին, Կոլորադոյի դատավարությունը և Ներկայացուցիչների պալատի ընտրական հանձնաժողովի հետաքննությունը 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների վերաբերյալ:
«Այս իրադարձությունները հաստատում են, որ Թրամփը ոչ միայն անօրինական կերպով պահանջել է փոխնախագահ Մայք Փենսից չեղարկել ընտրությունների արդյունքները, այլ նաև դրդել է ամբոխին բռնության սրման»,-գրել են Դևիսը և Շուլտը։
Թերթը նաև ընդգծել է, որ Կոնգրեսը բացառիկ իրավունք ունի մերժելու Սահմանադրությունը խախտող թեկնածուների ընտրական ձայները։
«1887 թվականի ընտրական հաշվարկի մասին օրենքի համաձայն՝ նման ձայները կարող են համարվել «անկանոն տրված», ինչը թույլ է տալիս Կոնգրեսին բացառել դրանք հաշվարկից», – նշվում է հոդվածում։
Հրապարակումը Կոնգրեսում դեմոկրատներին կոչ է արել վճռականություն ցուցաբերել՝ կանխելու սահմանադրական կարգի խախտումը։
«Թրամփի օգտին ձայները մերժելը քաղաքականության խնդիր չէ, այլ ժողովրդավարական ինստիտուտները և օրենքի գերակայությունը պաշտպանելու հիմնարար պահանջ», – եզրափակել են հոդվածի հեղինակները։
12:42 27.12.2024
Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԽաղաղ օվկիանոսի ճապոնական Իձու կղզիների ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 21.02-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
12:35 27.12.2024
Պայթյուն ավտոմեքենայումԴեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում։ ...
12:28 27.12.2024
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան […] ...
12:20 27.12.2024
Հայերի կոտորածը Ագուլիսում. 105-րդ տարելիցի կապակցությամբ1918 թ. օսմանյան գրավումով սկիզբ առան և 1919 թ. թուրք-ադրբեջանական համատեղ գործողություններով շարունակվեցին Նախիջևանի գավառում հայերի զանգվածային սպանությունները և տեղահանությունը: Որպես հետևանք՝ հայերը Նախիջևանում դարձան բացարձակ փոքրամասնություն: Այս մասին հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտը։ 1919 թ. դեկտեմբերի 21-ից 26-ը հարձակման և կոտորածի էին ենթարկվել նաև Ներքին և Վերին Ագուլիս գյուղերի հայերը: Ինչով էր առանձնահատուկ […] ...
12:13 27.12.2024
Շատ վատ պատկեր կլինի, եթե ստիպված լինենք Զուրաբիշվիլիին ստիպողաբար դուրս հանել նստավայրից և տեղափոխել ուղղիչ հիմնարկ․ ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ստիպված չեն լինի բռնությամբ հեռացնել իր նստավայրից և ձերբակալել իր լիազորությունների ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ին։ «Սալոմե Զուրաբիշվիլիին և մյուսներին զգուշացնելը մեր պարտքն է։ Սա միայն մեր իրավունքը չէ, այլև մեր պարտականությունը։ Ցանկացած իշխանություն պետք է կենտրոնացած լինի ոչ թե բռնաճնշումների, այլ հանցագործությունների կանխարգելման վրա։ […] ...
12:06 27.12.2024
Լեգենդար Մենի Պակյաոն կվերսկսի կարիերանՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն հայտնել է, որ հաջորդ տարի կվերադառնա ռինգ։ «Կվերսկսեմ կարիերաս, կվերադառնամ 2025 թվականին։ Ունենք մի շարք առաջարկներ, կքննարկենք ու կընտրենք»,- ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է «ТАСС»-ը։ 46-ամյա Պակյաոն պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին՝ կուբացի Յորդենիս Ուգասին պարտվելուց մեկ ամիս անց։ Ֆիլիպինցին […] ...