21:09 26.12.2024
Հարավային Կորեայի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հինգշաբթի օրը խորհրդարան է ներկայացրել նախագահի պաշտոնակատար և վարչապետ Հան Դոկ Սուին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն, հաղորդում է Yonhap գործակալությունը։
Այժմ օրենքը պահանջում է, որ խորհրդարանը իմփիչմենթի հարցով քվեարկություն անցկացնի 24-ից 72 ժամվա ընթացքում: Դեմոկրատական կուսակցությունը նախատեսում է այն կազմակերպել ուրբաթ օրը։
Կուսակցությունը այդ քայլին է գնացել այն բանից հետո, երբ Հան Դոկ Սուն հրաժարվել է Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերում դատավորներ նշանակել, քանի դեռ կողմերի միջև փոխզիջում չի եղել։ Իր հերթին, Դեմոկրատական կուսակցությունը սպառնացել է իմփիչմենթի ենթարկել Հան Դուկ Սուին, եթե նա չհաստատի դատական առաջադրումները։
Yonhap-ը հիշեցնում է, որ եթե թեկնածուները հաստատվեն, նրանք կմիանան վեց այլ դատավորների, իսկ Սահմանադրական դատարանը կկարողանա վարել պաշտոնանկ արված նախագահ Յուն Սեոկ Յոլի գործը։ Դատարանը առաջիկա ամիսներին պետք է որոշի, թե արդյոք ուժի մեջ կմնա նախագահի իմփիչմենթի վերաբերյալ խորհրդարանի որոշումը։ Գործով նախնական դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 27-ին։
Եթե դատարանը որոշի նախագահին հեռացնել իշխանությունից, ապա արտահերթ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։
11:39 27.12.2024
Սալահը հայտնվել է քննադատության թիրախում սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը քննադատության թիրախում է հայտնվել սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար։ 32-ամյա ֆուտբոլիստը սուրբծննդյան տոնի առթիվ ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել ամանորյա տոնածառի ֆոնին։ Սալահը մուսուլման է, իսկ իսլամական ավանդույթներով ընդունված չէ նշել կաթոլիկ Սուրբ Ծնունդը։ Բազմաթիվ երկրպագուներ սոցցանցերում քննադատել են Եգիպտոսի հավաքականի առաջատարին՝ նրան մեղադրելով կրոնը դավաճանելու մեջ։ ...
11:30 27.12.2024
Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։ Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը նպատակ ունեն […] ...
11:23 27.12.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ՄԴՊՎ դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Միջազգային առաքանուց հայտնաբերվել է «պրեգաբալին» տեսակի թմրանյութ։ Չհայտարարագրված ալկոհոլային խմիչքի ու այլ ապրանքների ներմուծման փորձը կանխվել է։ ՀՀ-ից մեկնող քաղաքցու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 40 000 ԱՄՆ դոլար։ Հայտարարագրման ենթակա 1739 տուփ ծխախոտի անօրինական տեղափոխման փորձը կանխվել է։ Բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված […] ...
11:15 27.12.2024
Ջորջինան թանկարժեք մեքենա է նվիրել ՌոնալդուինՍաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսն անակնկալ է մատուցել սիրելիին։ Սուրբծննդյան տոնի առթիվ իսպանուհի մոդելը թանկարժեք մեքենա է նվիրել Պորտուգալիայի հավաքականի ավագին։ Rolls-Royce Dawn մեքենայի գինը 359 հազար դոլար է։ Հիշեցնենք, որ զույգը միասին է 8 տարուց ավելի։ 39-ամյա ֆուտբոլիստն ունի 5 զավակ, որոնցից երկուսի մայրը Ջորջինա Ռոդրիգեսն է։ ...
11:07 27.12.2024
NASA-ի զոնդը, որը հասել է Արեգակից ռեկորդային հեռավորության վրա, կապ է հաստատել Երկրի հետParker Solar Probe միջմոլորակային կայանը, որը դեկտեմբերի 24-ին Արեգակին մոտ գտնվելու ռեկորդ է սահմանել, կապ է հաստատել Երկրի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA): «Parker Solar Probe-ը տուն է զանգել: Դեկտեմբերի 24-ին Արեգակի մակերևույթից 6,1 միլիոն կմ հեռավորության վրա գտնվելուց հետո, որը պատմության մեջ Արեգակին ամենամոտ թռիչքն […] ...
10:59 27.12.2024
Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնումՇիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Պաշտպանը հանդիպել է երեխաների հետ, ծանոթացել զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում […] ...