20:16 26.12.2024
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները հինգշաբթի օրը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում համաձայնագիր են ստորագրել միասնական մաքսային տարանցման համակարգի մասին, որը թույլ է տալիս երրորդ երկրներին միանալ միության տարածքով տարանցիկ փոխադրումներին։
«Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմերի համար միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս այլ պետություններին միանալ ԵԱՏՄ տարանցիկ համակարգին։ Ծրագրի շահառուները կարող են լինել Կենտրոնական Ասիայի երկրները, Չինաստանը և մեր մյուս առևտրային գործընկերները»,- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Նա նշել է, որ «համաձայնագրի հիմնական նպատակն է ապահովել անխափան փոխադրումներ՝ մեծացնելով տարածքի կապը և նվազեցնելով բեռների առաքման բիզնեսի ընդհանուր ծախսերը»։
ԵՏՀ զեկույցի համաձայն՝ համաձայնագիրը սահմանում է «հիմնարար իրավական հիմքը երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի անհատական միջազգային պայմանագրերի կնքման՝ միասնական տարանցիկ համակարգի ստեղծման վերաբերյալ»։
«Օրինակ, Ուզբեկստանն արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերում, և ԱՊՀ այլ երկրներ կամ ԵԱՏՄ-ի այնպիսի կարևոր առևտրային գործընկերներ, ինչպիսին Չինաստանն է, նույնպես կարող են շահագրգիռ կողմեր լինել»,- ասվում է հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։
Համաձայնագիրը նախատեսում է մեկ տարանցիկ հայտարարագրի կիրառում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, մաքսատուրքեր և հարկեր վճարելու պարտավորության կատարման միասնական երաշխիք, ինչպես նաև հետևող կնիքների օգտագործում՝ ԵԱՏՄ-ի և երրորդ կողմերի մաքսային տարածքներով ապրանքներին փոխադրման ողջ երթուղու ընթացքում հետևելու համար։
10:23 27.12.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու օգնություն ցուցաբերելԴեկտեմբերի 26-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքների ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...
10:16 27.12.2024
Հենրիխ Մխիթարյանի և «Ինտերի» մյուս ֆուտբոլիստների շնորհավորանքըԻտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» սոցցանցերում հրապարակել է շնորհավորական տեսանյութ։ Ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով երկրպագուներին շնորհավորել են Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ։ Շնորհավորանքի խոսքեր է ասել նաև Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը «Ինտերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ View this post on Instagram […] ...
10:00 27.12.2024
Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն ԸնիցԾննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի բնակչուհի Օհ Գում Սունը նվեր է ստացել «տոնական սեղան», որն իրեն ուղարկել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): Կինը ապրում է Հարավային Համգյոն նահանգի Գեումյա շրջանի Չոին գյուղում։ «Շրջկուսակցական կոմիտեի ղեկավարները և համագյուղացիները շնորհավորել են կնոջը և իրենց ուրախությունը կիսել նրա ընտանիքի անդամների […] ...
09:53 27.12.2024
Հարավային Կորեայի նախագահի կողմը դատարանում կմասնակցի իմփիչմենթի լսումներինԿորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի շահերի ներկայացուցիչները մտադիր են դեկտեմբերի 27-ին մասնակցել պետության ղեկավարի իմփիչմենթի գործով Սահմանադրական դատարանի առաջին նախնական լսումներին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Սպասվում է, որ սահմանադրական իրավունքի փորձագետ Բա Բո Յունը կծանուցի դատարանին իր պաշտպան նշանակվելու մասին և կմասնակցի նախնական դատական նիստին: Բա Բոյունը 2016-2017 թվականներին եղել է Սահմանադրական […] ...
09:45 27.12.2024
Ճապոնիայի վարչապետը հունվարին կայցելի Մալայզիա և ԻնդոնեզիաՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին։ «Եթե հանգամանքները թույլ տան, վարչապետ Իշիբան հունվարի 9-ից 12-ը կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա»,- ասել է նա՝ նշելով, որ Տոկիոն մեծ նշանակություն է տալիս Հարավարևելյան Ասիայի երկրների հետ հարաբերություններին «համաշխարհային հարավի հետ համագործակցության առումով»: «Ազատ և […] ...
09:40 27.12.2024
12 հայաստանցի շախմատիստներ մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանըՆյու Յորքում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 12 ներկայացուցիչ։ Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Էմին Օհանյանը։ Կանանց մրցաշարի կմասնակցեն Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։ ...