Թարմացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
0.09 oC

Թարմացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

20:08 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» (իրավաբանական անձանց համար) բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։

Ցանկում ներառված են 57862 ռազմական և 13297 երկակի նշանակության չհանդիսացող ապրանքատեսակներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 27-ին

10:44 27.12.2024

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:   ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու օգնություն ցուցաբերել

10:23 27.12.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու օգնություն ցուցաբերել

Դեկտեմբերի 26-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքների ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Հենրիխ Մխիթարյանի և «Ինտերի» մյուս ֆուտբոլիստների շնորհավորանքը

10:16 27.12.2024

Հենրիխ Մխիթարյանի և «Ինտերի» մյուս ֆուտբոլիստների շնորհավորանքը

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» սոցցանցերում հրապարակել է շնորհավորական տեսանյութ։ Ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով երկրպագուներին շնորհավորել են Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ։ Շնորհավորանքի խոսքեր է ասել նաև Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը «Ինտերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։   View this post on Instagram   […] ...

Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից

10:00 27.12.2024

Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից

Ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի բնակչուհի Օհ Գում Սունը նվեր է ստացել «տոնական սեղան», որն իրեն ուղարկել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): Կինը ապրում է Հարավային Համգյոն նահանգի Գեումյա շրջանի Չոին գյուղում։ «Շրջկուսակցական կոմիտեի ղեկավարները և համագյուղացիները շնորհավորել են կնոջը և իրենց ուրախությունը կիսել նրա ընտանիքի անդամների […] ...

Հարավային Կորեայի նախագահի կողմը դատարանում կմասնակցի իմփիչմենթի լսումներին

09:53 27.12.2024

Հարավային Կորեայի նախագահի կողմը դատարանում կմասնակցի իմփիչմենթի լսումներին

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի շահերի ներկայացուցիչները մտադիր են դեկտեմբերի 27-ին մասնակցել պետության ղեկավարի իմփիչմենթի գործով Սահմանադրական դատարանի առաջին նախնական լսումներին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Սպասվում է, որ սահմանադրական իրավունքի փորձագետ Բա Բո Յունը կծանուցի դատարանին իր պաշտպան նշանակվելու մասին և կմասնակցի նախնական դատական ​​նիստին: Բա Բոյունը 2016-2017 թվականներին եղել է Սահմանադրական […] ...

Ճապոնիայի վարչապետը հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա

09:45 27.12.2024

Ճապոնիայի վարչապետը հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին։ «Եթե հանգամանքները թույլ տան, վարչապետ Իշիբան հունվարի 9-ից 12-ը կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա»,- ասել է նա՝ նշելով, որ Տոկիոն մեծ նշանակություն է տալիս Հարավարևելյան Ասիայի երկրների հետ հարաբերություններին «համաշխարհային հարավի հետ համագործակցության առումով»: «Ազատ և […] ...

BACK_TO_TOP