Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
0.09 oC

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

19:47 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշել են Իրանին միությունում դիտորդի կարգավիճակ տրամադրել։

«Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Իրանին շնորհել ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ՝ իրանական հեռանկարային շուկայի հետ կապերն ամրապնդելու նպատակով»,- ասվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրության մեջ:

Այսպիսով, ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների թիվը հասցվել է երեքի։ Նախկինում այս կարգավիճակը ստացել էին Ուզբեկստանն ու Կուբան։ Դիտորդի կարգավիճակը թույլ է տալիս հրավերով մասնակցել ԵԱՏՄ մարմինների նիստերին՝ առանց որոշումների կայացմանը մասնակցելու և ոչ գաղտնի փաստաթղթեր ստանալու իրավունքի։ ԵԱՏՄ-ի լիիրավ անդամներն են Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հենրիխ Մխիթարյանի և «Ինտերի» մյուս ֆուտբոլիստների շնորհավորանքը

10:16 27.12.2024

Հենրիխ Մխիթարյանի և «Ինտերի» մյուս ֆուտբոլիստների շնորհավորանքը

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» սոցցանցերում հրապարակել է շնորհավորական տեսանյութ։ Ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով երկրպագուներին շնորհավորել են Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ։ Շնորհավորանքի խոսքեր է ասել նաև Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը «Ինտերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։   View this post on Instagram   […] ...

Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից

10:00 27.12.2024

Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից

Ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի բնակչուհի Օհ Գում Սունը նվեր է ստացել «տոնական սեղան», որն իրեն ուղարկել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): Կինը ապրում է Հարավային Համգյոն նահանգի Գեումյա շրջանի Չոին գյուղում։ «Շրջկուսակցական կոմիտեի ղեկավարները և համագյուղացիները շնորհավորել են կնոջը և իրենց ուրախությունը կիսել նրա ընտանիքի անդամների […] ...

Հարավային Կորեայի նախագահի կողմը դատարանում կմասնակցի իմփիչմենթի լսումներին

09:53 27.12.2024

Հարավային Կորեայի նախագահի կողմը դատարանում կմասնակցի իմփիչմենթի լսումներին

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի շահերի ներկայացուցիչները մտադիր են դեկտեմբերի 27-ին մասնակցել պետության ղեկավարի իմփիչմենթի գործով Սահմանադրական դատարանի առաջին նախնական լսումներին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Սպասվում է, որ սահմանադրական իրավունքի փորձագետ Բա Բո Յունը կծանուցի դատարանին իր պաշտպան նշանակվելու մասին և կմասնակցի նախնական դատական ​​նիստին: Բա Բոյունը 2016-2017 թվականներին եղել է Սահմանադրական […] ...

Ճապոնիայի վարչապետը հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա

09:45 27.12.2024

Ճապոնիայի վարչապետը հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին։ «Եթե հանգամանքները թույլ տան, վարչապետ Իշիբան հունվարի 9-ից 12-ը կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա»,- ասել է նա՝ նշելով, որ Տոկիոն մեծ նշանակություն է տալիս Հարավարևելյան Ասիայի երկրների հետ հարաբերություններին «համաշխարհային հարավի հետ համագործակցության առումով»: «Ազատ և […] ...

12 հայաստանցի շախմատիստներ մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

09:40 27.12.2024

12 հայաստանցի շախմատիստներ մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Նյու Յորքում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 12 ներկայացուցիչ։ Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Էմին Օհանյանը։ Կանանց մրցաշարի կմասնակցեն Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։ ...

Հարավային Կորեայի ֆինանսների նախարարը կոչ է անում ընդդիմությանը մերժել իմպիչմենտը

09:35 27.12.2024

Հարավային Կորեայի ֆինանսների նախարարը կոչ է անում ընդդիմությանը մերժել իմպիչմենտը

Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Չոյ Սանգ-Մոկը առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» կուսակցությանը առաջարկել է վերանայել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար վարչապետ Հան Դուկ Սուին իմփիչմենթի ենթարկելու իր ծրագրերը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ «Միջազգային առևտրային պատերազմների և կառավարական աղետների ժամանակ կառավարման հենասյուներից մեկի բացակայությունը լուրջ հարված կհասցնի երկրի իմիջին, տնտեսությանը, անվտանգությանը և կառավարման կայունությանը»,-ասել է […] ...

BACK_TO_TOP