19:30 26.12.2024
Երբ Երևանի քաղաքապետարանը վստահ լինի, որ միասնական տոմսային համակարգն իրապես գործում է, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն, օրինակ, առանց տոմսի երթևեկող կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով համակարգի վերաբերյալ հարցերին:
Ավինյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր տեխնոլոգիական և վարվելակերպի փոփոխություն որոշակի ժամանակ է պահանջում:
«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել, և այն խնդիրները, որոնք դեռևս համակարգում առկա են, նույնպես վերացված լինեն: Ինչ-որ մի փուլում, երբ մենք վստահ լինենք, որ համակարգերն իրապես գործում են, բոլոր արտոնյալ խմբերն իրապես ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, բոլոր միջոցները, որոնք հայտարարել ենք՝ My Fare քարտը, բանկային քարտերը, Telcell համակարգը, նորմալ գործում են, այդ ժամանակից մեր հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար արդեն այցելելու են ավտոբուսներ: Եվ օրինակ առանց տոմսի երթևեկող և իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց տուգանելու են»,-ասել է Ավինյանը:
Ըստ Ավինյանի՝ սակայն մինչև այդ աշխատանքներ կան կատարելու:
«Մենք պետք է նվազագույնը վստահ լինենք, որ մեր առաջարկած վճարման մեթոդներն աշխատում են»,-հավելել քաղաքապետը:
Երևանի ավագանին ընդունել է որոշում, որով հանրային տրանսպորտից օգտվող որոշ խմբերի համար սահմանվել են արտոնություններ: Մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը կլինի անվճար, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20 տոկոս մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, կենսաթոշակառուների համար կլինի 30 տոկոս զեղչ, ուսանողների համար՝ անկախ հաշվառման վայրից, կլինի 15 տոկոս զեղչ, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողների համար՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց առաջին կամ երկրորդ խմբի ներկայացուցիչների համար ևս կլինի անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուների համար, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, այսինքն՝ «Փարոս»-ի շահառու են, կլինի 20 տոկոս զեղչ։ Նախկին ԽՍՀՄ հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, սոցիալիստական աշխատանքի հերոսների, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց համար ևս հանրային տրանսպորտով երթևեկելը կլինի անվճար։ Բազմազավակ ընտանիքների ծնողների, այսինքն՝ չորս և ավելի երեխաներ ունեցողների համար նույնպես տրանսպորտը կլինի անվճար:
08:59 27.12.2024
Գնացինք աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել08:59 27.12.2024
Գնացինք աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «Գնացինք աշխատանքի»։ ...
08:50 27.12.2024
Գազայում 50 մարդ է զոհվել Իսրայելի հարձակման հետևանքովԳազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի մոտակայքում գտնվող շենքին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, այդ թվում՝ 5 բժշկական անձնակազմ։ Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Մոտ 50 մարդ, այդ թվում՝ Քամալ Ադվան հիվանդանոցի 5 աշխատակից, զոհվել է, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են բուժհաստատության կողքին գտնվող շենքը»,-ասվում է Գազայի […] ...
08:40 27.12.2024
Զախարյանը պետք է շարունակի դրսևորել իրեն Իսպանիայում. Իգոր ԼեդյախովՌուսաստանցի մարզիչ Իգոր Լեդյախովը կարծիք է հայտնել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ «Կարծում եմ՝ Զախարյանը պետք է շարունակի դրսևորել իրեն Իսպանիայում, դեռ քիչ ժամանակ է անցել։ Մարդն անպատրաստ էր մեկնել այնտեղ։ Իսպանիայում շատ բարձր ռիթմ է, մարզումային գործընթացն ու ամեն բան անցնում է մեծ արագության պայմաններում։ Նրա օրգանիզմը պարզապես պատրաստ […] ...
08:34 27.12.2024
Էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջերս համացանցում մի զրույց էի նայում և զրույցի մասնակից պրոֆեսորը «էթիկա» երևույթի ընկալման հետաքրքիր դիտանկյուն առաջ քաշեց: Նա էթիկան դիտարկում էր որպես անվտանգության բաղադրիչ: Ի՞նչ է բխում սրանից. որ էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում: Եւ իսկապես: Եթե դու շփման մեջ […] ...
08:30 27.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
08:22 27.12.2024
Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին Ամանորի կապակցությամբՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին շնորհավորական նամակ է հղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ գալիք Ամանորի կապակցությամբ, որտեղ վստահություն է հայտնել, որ 2025 թվականին Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն կշարունակեն համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն ջանքերը՝ հակազդելու ժամանակակից սպառնալիքներին և մարտահրավերներին, հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): «Խնդրում եմ ընդունեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Ամանորի կապակցությամբ։ Հունիսին […] ...