Վարչապետ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
-0.91 oC

Վարչապետ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

19:01 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:

Նեղ կազմով նիստին վարչապետ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը։

«Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական համագործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։

Առաջնահերթությունների թվում էին նաև կոոպերացիոն ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ ներմուծելու ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր հունվարյան իր ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ մանրամասները Հանձնաժողովի կողմից կքննարկվեն ծրագրի իրականացումն ամփոփելիս։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Խորհրդի անդամներին Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հանձնաժողովին՝ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Աբդիրի Սագինտաևի գլխավորությամբ, կատարված աշխատանքի համար»,- ասել է վարչապետը:

Հաջորդիվ տեղի է ունեցել ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում ստորագրվել են ընդունված որոշումների արձանագրությունները:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը 2025 թ. մայիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացնելու առաջարկին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնի Բելառուս և նիստին կմասնակցի հեռավար։

«Մենք դեմ չենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անցկացվի Մինսկում, բայց ես նախապես ցանկանում եմ ասել, որ մեր պատվիրակությունն այդ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այն հայտարարությունները, որոնցով ինքը հանդես է եկել Բելառուս այցելությունների վերաբերյալ, մնում են ուժի մեջ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից

10:00 27.12.2024

Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից

Ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի բնակչուհի Օհ Գում Սունը նվեր է ստացել «տոնական սեղան», որն իրեն ուղարկել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): Կինը ապրում է Հարավային Համգյոն նահանգի Գեումյա շրջանի Չոին գյուղում։ «Շրջկուսակցական կոմիտեի ղեկավարները և համագյուղացիները շնորհավորել են կնոջը և իրենց ուրախությունը կիսել նրա ընտանիքի անդամների […] ...

Հարավային Կորեայի նախագահի կողմը դատարանում կմասնակցի իմփիչմենթի լսումներին

09:53 27.12.2024

Հարավային Կորեայի նախագահի կողմը դատարանում կմասնակցի իմփիչմենթի լսումներին

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի շահերի ներկայացուցիչները մտադիր են դեկտեմբերի 27-ին մասնակցել պետության ղեկավարի իմփիչմենթի գործով Սահմանադրական դատարանի առաջին նախնական լսումներին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Սպասվում է, որ սահմանադրական իրավունքի փորձագետ Բա Բո Յունը կծանուցի դատարանին իր պաշտպան նշանակվելու մասին և կմասնակցի նախնական դատական ​​նիստին: Բա Բոյունը 2016-2017 թվականներին եղել է Սահմանադրական […] ...

Ճապոնիայի վարչապետը հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա

09:45 27.12.2024

Ճապոնիայի վարչապետը հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հունվարին կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին։ «Եթե հանգամանքները թույլ տան, վարչապետ Իշիբան հունվարի 9-ից 12-ը կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա»,- ասել է նա՝ նշելով, որ Տոկիոն մեծ նշանակություն է տալիս Հարավարևելյան Ասիայի երկրների հետ հարաբերություններին «համաշխարհային հարավի հետ համագործակցության առումով»: «Ազատ և […] ...

12 հայաստանցի շախմատիստներ մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

09:40 27.12.2024

12 հայաստանցի շախմատիստներ մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Նյու Յորքում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 12 ներկայացուցիչ։ Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Էմին Օհանյանը։ Կանանց մրցաշարի կմասնակցեն Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։ ...

Հարավային Կորեայի ֆինանսների նախարարը կոչ է անում ընդդիմությանը մերժել իմպիչմենտը

09:35 27.12.2024

Հարավային Կորեայի ֆինանսների նախարարը կոչ է անում ընդդիմությանը մերժել իմպիչմենտը

Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Չոյ Սանգ-Մոկը առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» կուսակցությանը առաջարկել է վերանայել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար վարչապետ Հան Դուկ Սուին իմփիչմենթի ենթարկելու իր ծրագրերը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ «Միջազգային առևտրային պատերազմների և կառավարական աղետների ժամանակ կառավարման հենասյուներից մեկի բացակայությունը լուրջ հարված կհասցնի երկրի իմիջին, տնտեսությանը, անվտանգությանը և կառավարման կայունությանը»,-ասել է […] ...

The Times of Israel. Իսրայելում 18 մարդ վիրավորվել է ազդանշանները միացնելուց հետո

09:25 27.12.2024

The Times of Israel. Իսրայելում 18 մարդ վիրավորվել է ազդանշանները միացնելուց հետո

Կենտրոնական Իսրայելի առնվազն 18 բնակիչ վիրավորվել է Եմենից հրթիռի արձակման հետ կապված օդային հարձակման նախազգուշացումից հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։ Մարդիկ վիրավորվել են, երբ նրանք շտապել են ռումբերի ապաստարաններ, նշում է հրատարակությունը։ Հրթիռային հարձակման վտանգի պատճառ է դարձել նաև Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի աշխատանքը, որը մոտ 30 րոպե […] ...

BACK_TO_TOP