18:10 26.12.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները:
«Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման ընթացքում այս մարզում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք: Սա թեև համեմատաբար ցածր ցուցանիշ է, սակայն ոչ բավարար. բակային մորթը պետք է իպառ բացառվի, իրացման ցանցը պարտավոր է ընդունել և վաճառել միայն սպանդանոցային ծագման միս»,- հանդիպման ժամանակ նշել է տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը:
Լոռու մարզում փաստացի գործում է 12 սպանդանոց, որոնցից 11-ը ծառայություններ մատուցող են, որոնց ծառայություններից օգտվում են նաև հարակից Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչներն ու տնտեսավարողները:
Տնտեսվարողները ներկայացրել են խնդրի կարգավորման իրենց տեսակետները: Դրանք արձանագրվել են ՍԱՏՄ ներկայացուցիչների կողմից, կքննարկվեն և կառաջարկվի ընդունելի լուծում թե՛ ֆերմերների, թե՛ սպանդանոցների, և թե՛ իրացման կետերի համար:
08:30 27.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ08:22 27.12.2024
Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին Ամանորի կապակցությամբՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին շնորհավորական նամակ է հղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ գալիք Ամանորի կապակցությամբ, որտեղ վստահություն է հայտնել, որ 2025 թվականին Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն կշարունակեն համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն ջանքերը՝ հակազդելու ժամանակակից սպառնալիքներին և մարտահրավերներին, հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): «Խնդրում եմ ընդունեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Ամանորի կապակցությամբ։ Հունիսին […] ...
08:10 27.12.2024
Կանադայի ԱԳՆ և ֆինանսների նախարարության ղեկավարները կմեկնեն ԱՄՆ՝ Թրամփի վարչակազմի հետ խորհրդակցելուԿանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին և ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանը ուրբաթ օրը կժամանեն ԱՄՆ՝ հանդիպելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CTV հեռուստաալիքը։ Հղում անելով ֆինանսների նախարարության ղեկավարի հաղորդակցության գծով տնօրեն Ժան-Սեբաստիեն Կոմոին՝ հեռուստաալիքը պարզաբանել է, որ Ժոլին և Լեբլանը մտադիր են շարունակել խորհրդակցությունները այն հարցերի շուրջ, […] ...
08:00 27.12.2024
Սպերցյանը` «Կրասնոդարի» մրցաշրջանի առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական ակումբի՝ մրցաշրջանի առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայ ֆուտբոլիստը երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում զիջել է միայն կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբային։ Սպերցյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 18 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ «Կրասնոդարը» ձմեռային […] ...
00:00 27.12.2024
Չինաստանը հավանություն է տվել Բրահմապուտրա գետի վրա աշխարհի ամենամեծ ամբարտակի կառուցմանըՉինաստանը հավանություն է տվել աշխարհի ամենամեծ ամբարտակի կառուցմանը, որը համարվում է աշխարհի ամենամեծ ենթակառուցվածքային նախագիծը, որի արժեքը կազմում է 137 միլիարդ ԱՄՆ դոլար: Այն կկառուցվի Տիբեթի Բրահմապուտրա գետի վրա՝ Հնդկաստանի հետ սահմանի մոտ, ինչը անհանգստություն է առաջացրել գետի ափամերձ նահանգներում՝ Հնդկաստանում և Բանգլադեշում։ Չինաստանի կառավարությունը հավանություն է տվել Յարլունգ Զանգբո գետի ստորին հոսանքին (Տիբեթյան անվանումը՝ […] ...
23:55 26.12.2024
Դոնալդ Թրամփը լեգենդար Ուեյն Գրեցկիին առաջարկել է դառնալ Կանադայի վարչապետԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկիի հետ զրույցի մասին։ «Զրուցել եմ Ուեյն Գրեցկիի հետ։ Նրան «Մեծագույն» են անվանում հոկեյի աշխարհում։ Նրան առաջարկեցի առաջադրվել Կանադայի վարչապետի պաշտոնում։ Ասացի, որ նա հեշտությամբ կհաղթի և նույնիսկ չունի նախընտրական արշավ անցկացնելու կարիք»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։ 63-ամյա Ուեյն Գրեցկին Հոկեյի […] ...
23:50 26.12.2024
Թրամփի վարչակազմը կարտաքսի անօրինական ներգաղթյալների ընտանիքներինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրից կվտարի անօրինական ներգաղթյալների ընտանիքներին, այդ թվում՝ ծնողներին, որոնց երեխաները ծնվել են ամերիկյան հողում, ասել է հանրապետական վարչակազմի սահմանային անվտանգության հարցերով նոր ղեկավար Թոմաս Հոմանը։ Washington Post-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ամերիկյան նոր իշխանությունները մտադիր են արտաքսել ծնողներին՝ նրանց ընտրության հնարավորություն տալով՝ հեռանալ մենակ՝ թողնելով երեխային, կամ […] ...