Ադրբեջանի ընդդիմությունն Իլհամ Ալիևին է մեղադրում մարդատար ինքնաթիռի կործանման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+2.09 oC

Ադրբեջանի ընդդիմությունն Իլհամ Ալիևին է մեղադրում մարդատար ինքնաթիռի կործանման համար

22:45 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանի ավիաուղիների կործանված Embraer 190 ինքնաթիռը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգից: Այս մասին հայտնել են մի շարք ռազմական բլոգերներ, որոնց հասանելի են դարձել Ղազախստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կադրերն ու տեսանյութերը։ Օդանավում ողջ մնացած ուղևորներից ոմանք ասել են, որ ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, և վերջին փորձն ընդհատվել է պայթյունի ձայնից։ Հիշեցնենք՝ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա։

Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները:  Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Առաջինը այդ վարկածը տարածել էին ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրներ հետախուզական մարմիններում: Անգամ հիշատակվում է այն համակարգը, որի միջոցով հավանական է խոցվել է ինքնաթիռը: Խոսքը Панцирь-С1 տեսակի համակարգի մասին է:

Եթե պարզվի, որ ինքնաթիռն իսկապես խոցվել է, դա թաքցնել հազիվ թե հնարավոր լինի, քանի որ հետաքննությունն իրականացնում են ոչ թե ռուսաստանցի մասնագետները, այլ՝ ղազախ մասնագետները: Հետաքննությանը մասնակցում են նաև Ադրբեջանի և Բրազիլիայի ներկայացուցիչները, քանի որ ինքնաթիռը՝ Embraer 190-ը, բրազիլական արտադրության է»։

Ինչպե՞ս են Բաքվում ընդունել այն, որ Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել:  Ինչո՞ւ են ընդդիմադիրները համարում, որ տեղի ունեցածը Իլհամ Ալիևվի մեղքն է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինվոդի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վերադարձել է Բաքու

13:07 27.12.2024

Մինվոդի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վերադարձել է Բաքու

«Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռը, որը Բաքվից թռչում էր Մինվոդի, վերադարձել է մեկնման օդանավակայան՝ թռիչքի երթուղու երկայնքով օդային տարածքի փակման մասին ծանուցումից հետո։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ «Բաքու-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն թռիչքից հետո, ստանալով տեղեկատվական ծանուցում Մախաչկալայի օդային տարածքի փակման մասին, անմիջապես որոշել է անվտանգ վայրէջք կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային […] ...

Հայաստանը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար

12:58 27.12.2024

Հայաստանը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար

Հայաստանի Հանրապետությունը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար. ծրագիրը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։ Այն հնարավորություն կտա նպաստել Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրմանն ու բարելավմանը` հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են՝ մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսական կայուն և ներառական աճը, տարածքային համաչափ զարգացումն ու աղքատության մակարդակի նվազումը, կյանքի որակի բարձրացումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների […] ...

«Ռեալը» նոր ֆուտբոլիստներ չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

12:50 27.12.2024

«Ռեալը» նոր ֆուտբոլիստներ չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Մադրիդի «Ռեալը» նոր ֆուտբոլիստներ չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին գրում է AS-ը: Չեմպիոնների լիգայի գավաթակիրը կողմնորոշվել է հաջորդ տրանսֆերային պատուհանին անելիքների հարցում։ Ամռանը «Ռեալը» կփորձի թարմացնել աջ պաշտպանի դիրքն ու կիսապաշտպանության կենտրոնը։ Մադրիդցիների տրանսֆերային ցուցակում են անգլիական «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։ Իսպանացուն այլընտրանքային տարբերակ […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:42 27.12.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսի ճապոնական Իձու կղզիների ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 21.02-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Պայթյուն ավտոմեքենայում

12:35 27.12.2024

Պայթյուն ավտոմեքենայում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում։ ...

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ

12:28 27.12.2024

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան […] ...

BACK_TO_TOP