Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է հինգ լրագրող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
-0.91 oC

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է հինգ լրագրող

09:11 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գազայի Ալ-Աուդա հիվանդանոցի մոտ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են պաղեստինյան Quds լրատվական ցանցի հինգ լրագրողներ, հայտնում է Al Jazeera-ն:

«Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցի մոտ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող», – ասվում է նյութում:

Հեռուստաալիքը նշում է, որ ցանցի լրատվական աշխատողները ռեպորտաժ էին նկարահանում Ալ-Աուդա հիվանդանոցի մոտ գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում, երբ նրանց աշխատանքային խումբը խոցվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի խորհրդարան է ներկայացվել նախագահի պաշտոնակատարին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ

21:09 26.12.2024

Հարավային Կորեայի խորհրդարան է ներկայացվել նախագահի պաշտոնակատարին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ

Հարավային Կորեայի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հինգշաբթի օրը խորհրդարան է ներկայացրել նախագահի պաշտոնակատար և վարչապետ Հան Դոկ Սուին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն, հաղորդում է Yonhap գործակալությունը։ Այժմ օրենքը պահանջում է, որ խորհրդարանը իմփիչմենթի հարցով քվեարկություն անցկացնի 24-ից 72 ժամվա ընթացքում: Դեմոկրատական կուսակցությունը նախատեսում է այն կազմակերպել ուրբաթ օրը։ Կուսակցությունը այդ քայլին է գնացել այն բանից հետո, […] ...

Al Arabiya. Սանայի օդանավակայանին իսրայելական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

21:00 26.12.2024

Al Arabiya. Սանայի օդանավակայանին իսրայելական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող միջազգային օդանավակայանին իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ավելի վաղ իսրայելական ավիացիան զանգվածային հարվածներ է հասցրել Սանային և Հոդեյդա նավահանգստային քաղաքին, որոնք վերահսկվում են հութի ապստամբներ «Անսար Ալլահի» կողմից։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել Սանայի միջազգային օդանավակայանը։ ...

Նորվեգիայում ավտոբուսը դուրս է թռել մայրուղուց

20:50 26.12.2024

Նորվեգիայում ավտոբուսը դուրս է թռել մայրուղուց

Նորվեգիայում ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել մոտ 60 ուղևոր, այդ թվում՝ օտարերկրացիներ, դուրս է թռել մայրուղուց դեպի ջրամբարը, ինչի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հայտնում է NRK-ը՝ հղում անելով Նորդլենդի ոստիկանության պետ Նուրլան Բենթ Արե Էյլերթսենին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ավտոբուսը մասամբ սուզվել է Օվսաթնեթ կոչվող ջրամբարի մեջ։ Դեպքի վայրում ակտիվորեն աշխատում են արտակարգ […] ...

Հրդեհ Դսեղ գյուղում

20:40 26.12.2024

Հրդեհ Դսեղ գյուղում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են չշահագործվող անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և ներսում կուտակած անասնակեր […] ...

Ղազախստանում պարզվել է ավիավթարի 38 զոհերից 10-ի ինքնությունը

20:32 26.12.2024

Ղազախստանում պարզվել է ավիավթարի 38 զոհերից 10-ի ինքնությունը

Ղազախստանում պարզվել է ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 38 մարդկանցից տասի ինքնությունը, հայտնում է Ղազախստանի ԱԻՆ-ը։ «38 զոհվածներից պարզվել է 10 մարդու ինքնությունը՝ 3-ը Ղազախստանի, 3-ը՝ Ռուսաստանի և 4-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են, մնացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ավիավթարի 29 տուժածներից 20-ը շարունակում են մնալ բուժհաստատություններում. […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Եմենում հութիների ռազմական թիրախների վրա

20:24 26.12.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Եմենում հութիների ռազմական թիրախների վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Հութիների ռեժիմի ռազմական օբյեկտներին Եմենի արևմտյան ափին և ներքին տարածքներում։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ, այն բանից հետո, երբ օպերատիվ պլանները հաստատվեցին Գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի և վարչապետի կողմից, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ հասցրին հութի ահաբեկչական ռեժիմին պատկանող ռազմական […] ...

BACK_TO_TOP