Հարավային Կորեան պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի ՏՏ մասնագետների դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
0.09 oC

Հարավային Կորեան պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի ՏՏ մասնագետների դեմ

08:30 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կորեայի Հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ ՏՏ ոլորտի հետ կապված 15 անձի և 1 կազմակերպության նկատմամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Փհենյանի «ապօրինի գործունեությունը» կիբերտարածությունում «ներկայացնում է ոչ միայն հանցագործություններ, որոնք սպառնում են կիբերտարածության էկոհամակարգի անվտանգությանը, այլ նաև օգտագործվում են որպես հրթիռների և միջուկային զարգացման ֆինանսավորման միջոց», հետևաբար, վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու դեկտեմբերի 30-ից։ Այդ անձանց հետ արտարժույթի և ֆինանսական գործարքների համար կպահանջվի նախօրոք հաստատում Հարավային Կորեայի իշխանությունների կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Goal-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցուցակը

19:54 26.12.2024

Goal-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցուցակը

Բրիտանական հանրահայտ Goal.com պորտալը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցուցակը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը: Երկրորդ տեղում «Ռեալի» ռմբարկու Վինիսիուս Ժունիորն է, իսկ եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան: Լավագույն տասնյակում են նաև Կիլիան Մբապեն («Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա»), Հարի Քեյնը («Բավարիա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Քոուլ […] ...

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

19:47 26.12.2024

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշել են Իրանին միությունում դիտորդի կարգավիճակ տրամադրել։ «Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Իրանին շնորհել ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ՝ իրանական հեռանկարային շուկայի հետ կապերն ամրապնդելու նպատակով»,- ասվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրության մեջ: Այսպիսով, ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների թիվը հասցվել է […] ...

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ

19:40 26.12.2024

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը համառոտ ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն […] ...

Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին

19:30 26.12.2024

Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին

Երբ Երևանի քաղաքապետարանը վստահ լինի, որ միասնական տոմսային համակարգն իրապես գործում է, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն, օրինակ, առանց տոմսի երթևեկող կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով համակարգի վերաբերյալ հարցերին: Ավինյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինհրապարակներում

19:22 26.12.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Գեղարքունիքի մարզում նա հետևել է Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակներ, կանաչապատ տարածք, ապաստարան։ Հաջորդ կանգառը Ջիլի միջնակարգ դպրոցում էր, որը ներառում է նաև նախակրթարան։ Դպրոցն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, բացօթյա […] ...

Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն

19:14 26.12.2024

Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն, որտեղ շուրջօրյա խնամքի ծառայություններ են տրամադրվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել հաստատության բնակիչների հետ: Կենտրոնի տնօրեն Վահագն Մաժինյանի հետ զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը քննարկել է շահառուներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև զբաղվածության ապահովման գործընթացը։ […] ...

BACK_TO_TOP